Մատչելի հղումներ

Արդյո՞ք Պոմպեոն ցանկանում է դառնալ սենատոր


Պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել է իր հայրենի Կանզաս նահանգ: Այցը նոր խոսակցությունների առիթ է դարձել՝ կապված նրա հնարավոր հրաժարականի և սենատորի աթոռի համար ընտրություններում մասնակցելու հետ: Վերլուծաբանները չեն բացառում, որ ուկրաինական սկանդալը կարող է անդրադառնալ նրա քաղաքական կարիերայի վրա: 

Այս տարի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեք անգամ այցելել է իր հայրենի Կանզաս նահանգ: Նրա այս այցերը հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում:

Իր վերջին այցի ընթացքում լրագրողներից մեկը հարց է ուղղել պետքարտուղարին, թե արդյոք ուկրաինական սկանդալը չի անդրադառնա նրա քաղաքական կարիերայի վրա, Պոմպեոն պատասխանել է՝ ոչ։ Նա հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղարության հիմնական գործառույթն է ապահովել ամեն միջոցներով ամերիկյան ժողովրդի անվտանգությունը և բարեկեցությունը:

Պոմպեոն բազմիցս կրկնել է, որ կմնա պետքարտուղարի պաշտոնում այնքան, որքան կամենա նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն փորձագետների կարծիքով պետքարտուղարը դիտարկում է գալիք Սենատի ընտրություններին մասնակցության հավանականությունը։

«Նա հավանաբար կհավաստիացնի, որ սենատոր դառնալու իր ցանկությունը չի խանգարել կատարել պետքարտուղարի պարտականությունները, սակայն մի փոքր տարօրինակ է, երբ ԱՄՆ պետքարտուղարը դիտարկում է ԱՄՆ Սենատի անդամ դառնալու տարբներակը»,- նշում է Կանզասի համալսարանի փորձագետ Բերդեթ Լումիսը:

Պրոֆեսոր Բերդետ Լումիսի կարծիքով նախագահ Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթացը, կապված ուկրաինակակն սկանդալի հետ, կարող է բացասաբար ազդել Պոմպեոյի քաղաքական հետագա ճակատագրի վրա:

«Պարզ չէ, թե ինչ դերակատարություն է նա ունեցել Ուկրաինայի հարցում: Օր օրի ավելի ակնհատ է դառնում պետքարտուղարությունում տիրող բարոյազուրկ մթնոլորտը»,- ասում է Լումիսը:

Չնայած ուկրաինական զարգացումների շուրջ նրա դերակատարության վերաբերյալ քննարկումները աստիճանաբար աճում են՝ Պոմպեոն տեղական մամուլին հայտնելէ, որ Կանզասի ժողովուրդը կենտրոնացած չէ Վաշինգտոնից եկող ազդակների վրա:

Facebook Forum

XS
SM
MD
LG