Մատչելի հղումներ

Պառակտու՞մ Բրեքզիթի կողմնակիցների շրջանում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Բրեքզիթին՝ հույս հայտնելով, որ Բրեքզիթի կողմնակիցները հանդես կգան միասնաբար

ԱՄՆ նախագահ Թրամփն անդրադառնալով Մեծ Բրիատանիայի վարչապետ Ջոնսոնին նշել է, որ կարծում է, որ Ջոնսոնը ճիշտ այն մարդն է, ով անհրաժեշտ է այսօրվա իրավիճակում: Նախագահը վստահություն է հայտնել, որ Ջոնսոնը հաջողությամբ կիրականացնի իր առաքելությունը:

Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոնը զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը՝ փոխարինելով Թերեզա Մեյին, ով չէր կարողացել հասնել համաձայնության Բրեքզիթի հարցում:

Սակայն Բորիս Ջոնսոնը ևս այս առումով հաջողություն չի գրանցել, քանի որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեմ է քվեարկել նրա առաջարկած համաձայնության նախագծին:

Այս պահին որոշակի պառակտման միտում է նկատվում Բրեքզիթի կողմնակիցների շրջանում: «Բրեքզիթ» կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարեջը հայտարարել է, որ դեկտեմբերի 12-ի ընտրություններում իր կուսակցությունը կպայքարի յուրաքանչյուր տեղի համար՝ փորձելով ձայներ խլել Ջոնսոնից:

Վերլուծաբանների կարծիքով այս զարգացումները կարող են պառակտել Բրեքզիթի կողմնակիցների ձայները: Այս ընտրությունները կարող են վերածվել որոշակի առումով հանրաքվեի Բրեքզիթի հարցի շուրջ: Հիշեցնենք, որ երեք տարի առաջ կայացած հանրաքվեում Մեծ Բրիտանիայի մեծամասնությոնը քվեարկել էր ԵՄ լքելու օգտին:

Նախագահ Թրամփն այս առումով հույս է հայտնել , որ Ջոնսոնն ու Ֆարաջը կկարողանան հանգել ընդհանուր հայտարարի:

«Նրանք երկուսն էլ իմ ընկերներն են: Ես կցանկանամ , որ Բորիսն ու Նայջելը հանդես գան միասին: Կարծում եմ դա հնարավոր է»,- ասել է Թրամփը:

Facebook Forum

XS
SM
MD
LG