Մատչելի հղումներ

Թուրքիան կազմում է սիրիացի փախստականներին հեռացնելու ծրագրեր


Թուրքիայի նախագահ Էրոդողանը ցանկանում է, որ Թուրքիայում սիրիացի երկու միլիոն փախստականները հեռանան իր երկրից: Ըստ նրա ծրագրի, այս փախստականները պետք է վերաբնակեցվեն Սիրիայի այն հատվածներում, որտեղ թուրքական բանակի կողմից հոկտեմբերի սկզբին իրականացվեցին ռազմական գործողություններ ընդդեմ քրդերի: Այսինքն, այստեղից քրդերին հետ մղելուց հետո, նա փորձում է բնակավայրերը հանձնել հիմնականում արաբ փախստականներին:


‘’Amnesty International’’ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունն արդեն դատապարտել է փախստականներին դեպի Սիրիա բռնի կերպով արտաքսելու Թուրքիայի ծրագիրը, երբ Ստամբուլում ոստիկանությունն արդեն իսկ սկսել է շուրջկալներ` սիրիացի անփաստաթուղթ փախստականներին որսալու համար:

Ինչպես փախստականներից Ամջադն է ասում, երբ իրեն բռնել են, ինքն ասել է, որ ունի փաստաթուղթ ու եթե սպասեն հինգ րոպե, իր ընտանիքի անդամները կբերեն փաստաթուղթը: ‘’Սակայն միայն երկու րոպե սպասելուց հետո նրանք ինձ ուղարկեցին Թուզլայի ոստիկանական բաժանմունք, ապա արտաքսեցին Սիրիա, Իդլիբ, որտեղ ես ոչ մի բարեկամ ու ազգական չունեմ’’, ասում է նա:
Ամջադին հաջողվել է իր փաստաթղթերով հետ վերադառնալ, սակայն Թուրքիայի տնտեսության անկման եւ փախստականների նկատմամբ թուրքերի մոտ տարածվող դժգոհությունների շուրջ արդարացումներ փնտրելով, Էրդողանը շարունակում է սիրիացիներից ազատվելու իր քաղաքականությունը:
Թուրքիայի իշխանությունների համար հոգ չէ, որ այս մարդիկ այստեղ են բնակվել արդեն վեց տարի, որ շատերի երեխաներն իրենց կրթությունը ստացել են կամ շարունակել այստեղ, որ իրենք այստեղ հիմնել են բիզնեսներ, կառուցել ու գնել տներ:

Թուրքիայի իշխանությունները մտածում են մարդկանց այստեղից պարտադրաբար արտաքսելու մասին:

XS
SM
MD
LG