Մատչելի հղումներ

Դաեշ-ը հայտարարել է նոր առաջնորդի անունը


Սոցիալական ցանցերում Դաեշ-ի մի շարք աջակիցներ սկսել են իրենց հավատարմությունը հայտնել մի անձի, ում անունը մինչև վերջերս հայտնի չէր հանրությանը:

Դաեշ-ը հայտարարել է իր նոր առաջնորդի՝ Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրաշիի անունը: Դա հայտնի է դարձել Ամաք լրատվական գործակալության տարածած ձայնային հաղորդագրության միջոցով, որը կարդում էր Դաեշ-ի նոր խոսնակ Աբու Համզա ալ Քուրաշը:

Այս հայտարարությունը հաստատում է Դաեշ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի և նրա խոսնակ Աբու Հասան ալ Մուհաջիրիի մահը ԱՄՆ զորքերի հատուկ գործողությունների արդյունքում անցած շաբաթ օրը:

Ինչպես տեղեկացնում են պաշտոնական աղբյուրները, ալ Բաղդադին թաքնվում էր փոսի մեջ երկու փոքր երեխաների հետ և ինքնասպանություն է գործել նռնակի միջոցով, երբ ամերիկյան զորքերը Սիրիայի Իդլիբի շրջանում մոտեցել են այն շրջանին, ուր թաքնվում էր ալ Բաղդադին: Այն գտնվում է Թուրքիայի հետ սահմանային գոտում:

Հինգշաբթի օրվա հայտարարության մեջ ահաբեկչական կառույցի նոր խոսնակը կոչ է արել ԱՄՆ-ին շատ չուրախանալ այս առիթով: Որոշ վերլուծաբաններ գտնում են, որ ալ Բաղդադիի մահը դեռևս վերջնակետ չէ Դաեշ-ի դեմ պայքարում:

Facebook Forum

XS
SM
MD
LG