Մատչելի հղումներ

Հրդեհ է սկսվել Կալիֆորնիայի նաեւ Վենտուրայի մարզում


Կալիֆորնիայում բռնկվել է եւս մեկ հրդեհ, որը նորանոր քաղաքների բնակիչների է ստիպել հեռանալ իրենց տներից: Վենտուրայի մարզի հրշեջ ծառայության հաղորդման համաձայն, հրդեհը Սանտա Պաուլա քաղաքի մոտակայքում արդեն այրել է ավելի քան 300 հեկտար տարածք:
Ըստ տեղի իշխանություններից ստացված տեղեկությունների, կրակը տարածվում է մեծ արագությամբ: Ուժեղ քամիների պատճառով արագ տարածվող կրակը կուլ է տվել տասնյակ տներ:
Լոս Անջելեսի արվարձանների մեծ մասն այս օրերին գտնվում է ‘’ծայրահեղ կարմիր դրոշի նախազգուշացման’’ ներքո:

Հրշեջներին հաջողվել է մարել հանրահայտ Գեթիի անվան թանգարանի շուրջն այրվող հրդեհի քառասուն տոկոսը: Տասը տոկոսի հաջողություն է գրանցվել Ռոնալդ Ռեյգանի անվան նախագահական գրադարանի մոտակայքում այրվող հրդեհը մարելու գործում:

Անցած մի քանի օրերի ընթացքում այս հատածներից ավելի քան 200 հազար մարդ է տարհանվել: Որոշ հատվածներում մարդիկ սկսել են վերադառնալ:

Հարավային Կալիֆորնիային անտառային կրակներից հասցված վնասի չափերը դեռեւս ճշտված չեն:

XS
SM
MD
LG