Մատչելի հղումներ

Բարսելոնում ուսանողները պահանջում են Կատալոնիայի անկախությունը


Բարսելոնում անցնում են ուսանողների բողոքի ցույցերը, ուր ցուցարարաները պահանջում են անկախույուն շնորհել Կատալոնիային: Քաղաքացիների մի մասը աջակցում է ցույցերին:

Հարյուրավոր ցուցարար ուսանողներ հավաքվել են Բարսելոնի University հրապարակում, փակել փողոցները ՝ պահանջելով անկախություն Կատալոնիային:

«Մենք ցանկանում ենք անկախ լինել, քանի որ իրավիճակն այնպիսին է, որ նրանք չեն ցանկանում երկխոսել ու կարգավորել խնդիրը, ուստի միակ ճանապարհը մնում է սեփական անկախ պետության ձևավորումը, որին բոլորս կարող ենք մասնակցել և սեփական կարծիք հայտնել»,- ասում է 19 ամյա ցուցարար Թոնին:

Ուսանողների միջոցառումը սկսվեց դեռևս չորեքշաբթի առավոտյան: Նրանք ծրագրում էին անորոշ ժամանակով փակել փողոցները: Հաջորդ օրը ուսանողների մեծ խումբ քայլերթով անցավ Բարսելոնի փողոցներով՝ անցնելով շրջանային իշխանությունների պետական մասնաշենքերի կողքով:

Ուսանողները հայտարարում են, որ ստիպված են դիմելու նման քայլի, քանի որ Իսպանիայի իշխանությունները հրաժարվում են երկխոսել Կատալոնիայի առաջնորդների հետ: Ուսանողների ցույցին միացել են նաև տարեց կատալոնացիներ:

«Մենք ստիպված ենք մեջքով շրջվել դեպի երկրի թագավորը: Մենք չենք ճանաչում նրա իշխանությունը, քանի որ նա պատերազմ է հայտարարել մեզ»,- ասում է 57-ամյա Մոնթսեն, ով պետական ծառայող է:

Ուսանողների ցույցերը խափանեցին քաղաքում հանրային տրանսպորտի աշխատանքը, ինչը դժգոհության առիթ դարձավ որոշ քաղաքացիների շրջանում: Դրա հետ մեկտեղ, կատալոնացիների մի մասն էլ աջակցություն է հայտնում ուսանողների ակցիաներին՝ նրանց տրամադրելով դրամական նվիրատվություններ և սնունդ:

Facebook Forum

XS
SM
MD
LG