Առնվազն հինգ մարդ է զոհվել Ֆիլիպինների հարավային հատվածում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի պատճառով։ 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն արդեն երրորդ նման ցնցումն էր անցած մեկ ամսվա ընթացքում։ Երկրաշարժը հարվածել է Մինդանաո կղզու Կիսանտե բնակավայրին։ Զոհերից մեկը գյուղապետարանի մի աշխատակից է, որը մնացել է հաստատության փլատակների տակ։
Երեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժը, որն ունեցել էր 6.6 մագնիտուդ ուժգնություն, դարձել էր առնվազն 8 մարդկանց մահվան պատճառ։ Դրան էլ նախորդել էր հոկտեմբերի 16-ի երկրաշարժը, որին զոհ էր գնացել հինգ մարդ։
Գրանցված երեք երկրաշարժերի արդյունքում կան հարյուրավոր վիրավորներ, փլուզվել են մեծ թվով շինություններ։