Հոնկոնգի ժողովրդավարական շարժման ղեկավար Ջոշուա Ուոնգին արգելել են մասնակցել քաղաքի խորհրդի ընտրություններին։ Այս մասին տեղեկացրել է Ուոնգը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ցույց տալով ընտրական հանձնաժողովից ստացված նամակը, որտեղ ասված է, թե իր թեկնածությունն անվավեր է։
՝՝Ընտրություններին մասնակցելու իրավունքից ինձ զրկելու հանգամանքը հստակ կերպով ուղորդվել է քաղաքական դրդապատճառներով՛՛, ասել է նա։ Նրա խոսքերով, իշխանություններն իրեն դիտում են որպես հանցագործի։
Հոնկոնգի գլխավոր գործադիր ղեկավար Կարրի Լեմը նախազգուշացրել է, որ քաղաքը հեռու չէ տնտեսական անկման փուլում հայտնվելու հնարավորությունից, երբ արդեն հինգերորդ ամիսն են շարունակվում բողոքի ցույցերն այստեղ։
՝՝Եթե այս եռամսյակի տնտեսական աճը, նախորդի համեմատ լինի բացասական, կարձանագրվի երկրորդ անընդմեջ անկումը։ Դա կնշանակի, որ մենք մուտք ենք գործում տնտեսական անկման ժամանակաշրջան՛՛, ասել է Լեմն ու ավելացրել, որ այդպիսով 2Օ19 թվականը կգրանցվի որպես տնտեսական աճի անկման տարի։