Մատչելի հղումներ

Հրդեհները Կալիֆորնիայում տարածվում են


Կալիֆորնիայում չոր ու վտանգավոր եղանակ է, երբ անտառային հրդեհները շարունակում են տարածվել՝ ընդգրկելով տասնյակ հազարավոր հեկտարներ։ Տասնյակ հազարավոր մարդիկ էլ ամեն օր հեռանում են իրենց տներից, երբ հրդեհները տարածող քամին շարժվում է ժամում 145 կմ արագությամբ, երբ էլեկտրակայաններն անվտանգության դրդապատճառներով անջատում են էլեկտրասնուցումը, միլիոնավոր մարդիկ մնում առանց լուսավորության ու տները զովացնելու հնարավորության։ Երբ ծխի հաստ շերտը փակում է արեւն ու խեղդում օդը։
Նահանգում հայտարարվել է արտակարգ իրադրություն, երբ հազարավոր հրշեջներ պայքար են տանում նահանգում շարունակվող 33Օ հրդեհների դեմ։ Երկուշաբթի երեկոյան քամիները մի քիչ հանդարտվեցին, սակայն Լոս Անջելեսում հանրահայտ Գեթիի անվան թանգարանի շրջակայքում կրակը տարածվում է մեծ արագությամբ։ Քամիներն ուժգնանալու են երեքշաբթի երեկոյան։ Այս հատվածից միայն տարհանվել է 22 հազար մարդ։

Ինչպես այս օրերին Կալիֆորնիայում գտվնող, Ֆլորիդայի բնակիչներից Մարի Դուգլասն է ասում, իրենց մոտ ծովամրրիկներն են սարսափելի։ ՝՝Ինչ վերաբերում է Կալիֆորնիայի հրդեհներին ու երկրաշարժերին, դրանք ինձ համար ավելի սարսափելի են՛՛, ասում է նա։

Կալիֆորնիայից մինչեւ Արիզոնա ավելի քան 26 միլիոն մարդ այս պահին գտնվում է կարմիր դրոշի նախազգուշացման տակ, ինչը նշանակում է ուժեղ քամիներ, բարձր ջերմություն ու չորություն, ինչն էլ նշանակում է հրդեհները շուտով մարելու փոքր հավանականություն։

XS
SM
MD
LG