Մատչելի հղումներ

 
Բրեքզիթի ժամկետի նոր երկարացում. Լոնդոնի ու Բրյուսելի մոտեցումները  

Բրեքզիթի ժամկետի նոր երկարացում. Լոնդոնի ու Բրյուսելի մոտեցումները  


ԵՄ առաջնորդները քննարկումներ են սկսել Բրեքզիթի նոր ժամկետի սահմանման շուրջ, երբ բրիտանացի օրենսդիրները չընդունեցին վարչապետ Ջոնսոնի ծրագիրը: Վերջինս հակված է արտահերթ ընտրությունների անցկացմանը: 

Բրեքզիթի գործընթացը կանգնած է ժամկետների նոր երկարացման շեմին: Վարչապետ Ջոնսոնը ստիպված է դիմել ԵՄ այս խնդրանքով:

«Չեմ կարծում, որ մեր երկրի քաղաքացիները ցանկանում են երկարացում: Ես ևս դեմ եմ դրան, սակայն կարծում եմ ստիպված ենք դիմել մեր ԵՄ գործընկերներին՝ մեր փոխարեն որոշում կայացնելու համար»,- ասում է Ջոնսոնը:

Չնայած վարչապետը դեմ է երկարացմանը, սակայն նա պարտավորված է օրենքի ուժով գնալ այդ քայլին, քանի որ Բրեքզիթի իր ծրագիրը տապալվեց բրիտանական խորհրդարանում:

Վերլուծաբանների կարծիքով Ջոնսոնի շտապողականությունը Բրեքզիթի համաձայնության հարցում ևս խոչընդոտեց դրա ընդունմանը: Օրենսդիրներն այն մերժեցին Բրեքզիթի ժամկետի լրացումից 3 օր առաջ:

Այժմ Մեծ Բրիտանիան սպասում է ԵՄ-ի որոշմանն այս հարցի շուրջ: ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը առաջարկում է դաշինքի անդամներին հաստատել եռամսյա երկարացում, որը կարող է նվազեցվել, եթե Լոնդոնն ընդունի համաձայնության մասին ծրագիր: Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է որ այդ դեպքում ինքը կսատարի արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը:

«Կարծում եմ ԵՄ պետք է ձգտի կառուցողական գորընկերության Մեծ Բրիտանիայի հետ: Այս քննարկումները հեշտ չեն ընթանում, սակայն կարծում եմ, որ ԵՄ պատկերացման մեջ Մեծ Բրիտանիան արդեն հեռացած է դաշինքից »,- ասում է Եվրոպական բարեփոխումների կենտրոնի վելրուծաբան Ագատա Գոստինսկա-Յակուբովսկայան:

Սակայն Բրեքզիթի համաձայնագրի անցկացումը գործընթացի ամենաբարդ մասը չէ: Դրան կհաջորդեն երկարատև բանակցություններ առևտրային հարաբերությունների նոր պայամանագրի շուրջ: Դրա բացակայությոնը բազմաթիվ դժվարություններ կստեղծի Լոնդոնի համար, որի մասին զգուշացնում են ընդդիմադիր պատգամավորները:Մինչդեռ, սա միայն սիկզբն է:

Facebook Forum

XS
SM
MD
LG