Մատչելի հղումներ

Ում օգտին կքվեարկի Թեքսաս նահանգը 2020 թ. նախագահական ընտրություններին


Ավանդաբար քաղաքականապես հանրապետական Թեքսաս նահանգը ենթարկվել է որոշակի ժողովրդագրական փոփոխությունների, որի արդյունքում կարող է փոխել քաղաքական իր կողմնորոշումն ու դառնալ դեմոկրատ: Դա խնդրահարույց է նախագահ Թրամփի համար, հատկապես 2020 թ. ընտրությունների նախաշեմին 

Թեքսասը սովորաբար հանրապետական կուսակցության քաղաքական կարևոր հենակետերից է, սակայն վերջին հարցումները ցույց են տալիս, որ նախագահ Թրամփի վստահության քվեն այստեղ կազմում է 45 տոկոս: Նույն հարցման արդյուքներով ընտրողների 48 տոկոսը չի քվեարկի Թրամփի օգտին:

Այս իրողության արդյունքում դեմոկրատները կարող են թիրախավորել այս նահանգը: Եթե նախագահ Թրամփի քաղաքականությունը շարունակում է աջակցություն վայելել այստեղ, ժողովրդագրական կազմի փոփոխությունը ի հաշիվ ներգաղթյալների ու կանանց ձայների կարող են դժվարություններ առաջացնել հանրապետականների համար Թեքսասում: Նահանգի «դեմոկրատացման» իրողությունը գիտակցում են նաև իրենք հանրապետականները:

2016 թ. Թրամփը առավելության հասավ Թեքսասում 9 տոկոսով ի համեմատած Միթ Ռոմնիի, ով հավաքել էր 16 տոկոս ավել ձայն 2016 թվականից չորս տարի առաջ:

Իսկ հանրապետական կոնգրեսական Թեդ Քրուզը դժվարությամբ էր հաղթել իր դեմոկրատ մրցակցին 2018 թվականի ընտրություններին: Չնայած այս զարգացումներին վերլուծաբանները գտնում են , որ դեռևս շուտ է այս նահանգը որակել տատանվող:

«Թեքսաս նահանը ընդլայնվում է իսկ դրա բնակչությունը հիմնականում կենտրոնանում է քաղաքներում: Կարծում եմ այս փոփոխությունները հիմանական ի օգուտ Դեմոկրատների են»,- ասում է Շենոն Բոու Օբրայենը Թեքսասի համալսարանից:

Դեմոկրատներն իրենց հերթին ողջունում են գործընթացը՝ ընդգծելով, որ շատերն, ովքեր այստեղ քվեարկել են Թրամփի օգտին, այսօր դժգոհ են նրա վարած քաղաքականությունից: Ինչպես օրինակ Թրամոն Արնոլդը, ով Շարլոթսվիլում սպիտակ ազգայնամոլականների հետ կապված միջադեպի վերաբերյալ նախագահ Թրամփի հայտարարությոններից հետո, փոխեց իր կուսակցական պատկանելիությունը:

Նախագահ Թրամփը սակայն շարունակում է վստահեցնել, որ կհաղթի Թեքսասում: Վերլուծաբաններից շատերը համաձայն են այս կարծիքի հետ, սակայն ընդգծում են՝ մեկ տարվա ընթացքում շատ բան կարող է փոխվել, հատկապես իմպիչմենտի գործընթացի պարագայում:

Facebook Forum

XS
SM
MD
LG