Մատչելի հղումներ

Ջասթին Թրուդոյի լիբերալները հաղթեցին Կանադայի ընտրություններում


Ջասթին Թրուդոյի լիբերալները հաղթեցին Կանադայի ընտրություններում, սակայն կորցրին մեծամասնությունը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյի Լիբելալ կուսակցությունը, որը քաղաքական ամենահին կուսակցությունն է այստեղ, երկուշաբթի օրն անցկացված ընտրությունների արդյունքում ճանաչվեց հաղթող:Թրուդոն կմնա երկրի վարչապետի պաշտոնում, սակայն կունենա փոքրամասնական կառավարություն, քանի որ մեծամասնություն կազմելու համար պակասել է 13 աթոռ: Սա նշանակում է, որ օրենքներ ընդունելիս իր երկրորդ պաշտոնավարման ընթացքում կունենա դժվարություններ:

Լիբերալները ստացել են 157 տեղ խորհրդարանում: Ընդդիմադիր պահպանողականները կստանան մոտ 121 աթոռ նախկին 95-ի փոխարեն: 32 ձայնով երրորդ տեղում է Քվեբեքի անջատողական կուսակցությունը, որը 338 տեղանոց խորհրդարանում մինչ այժմ ունեցել է տասը աթոռ:

‘’Կանադացիներն այսօր մերժեցին բաժանումները: Նրանք քվերակեցին հանուն կլիմայական փոփոխության պայքարի խնայողություններ իրականացնելու օգտին’’, հայտարարեց Թրուդոն հաղթանակից հետո:

Նա այժմ հայտնվել է առաջադիմական Նոր ժողովրդավարներ կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն կազմելու խնդրի առջեւ: Սակայն կարող են լինել նաեւ այլ սցենարներ, կապված ընտրությունների վերջնական արդյունքի հետ:

Այս ընտրությունները Թրուդոյի համար դիտվում էին որպես ռեֆերենդում, քանի որ կառավարման առաջին շրջանի հատկապես վերջին հատվածում հայտնվել էր սկանդալով հագեցված հակասական կացության մեջ:

2015 թվականին Թրուդոն ջախջախիչ հաղթանակ տարավ առաջադիմական խոստումներ տալով: Սակայն հիմա շատ են նրան քննադատում այդ խոստումները օդում թողնելու համար:

Նրա հեղինակության վրա ստվեր նետեց այն հանգամանքը նաեւ, երբ նրան քննադատեցին, որ դաշնային իշխանությունը չարաշահելով, փորձել է ազդեցություն գործել նախկին մի նախարարի վրա:

Սակայն նա խոստանում է հարթել բոլոր խնդիրները, ու մարդիկ ուզում են հավատալ, որ խոստումները կդառնան իրականություն:

Թրուդոյին հաղթանակի համար իրենց շնորհավորանքն են հղել ԱՄՆ-ի նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը:

XS
SM
MD
LG