Մատչելի հղումներ

Թրամփը դատապարտում է դեմոկրատ ախոյաններին


ԱՄՆ-ի նախագահը քննադատության է ենթարկում դեմոկրատ իր ախոյաններին ու լրատվական ծառայություններին, որոնց մեղադրանքների ճնշման տակ էր ստիպված եղել չեղյալ հայտարարել Մեծ յոթնյակի ղեկավարների հանդիպումը Ֆլորիդայում գտնվող իր հանգստավայրում անցկացնելու ծրագիրը: Երկուշաբթի օրն անցկացած կառավարության նիստի ժամանակ Դոնալդ Թրամփը հեգնանքով է խոսել սահմանադրության այն կետի մասին, ըստ որի դաշնային կառավարության ծառայողները չունեն այլ կառավարություններից փոխհատուցում ստանալու իրավունք: Սահմանադրության այս կետի նպատակը կոռուպցիոն ազդեցություններն արգելելն է:

‘’Ուզում եմ նշել’’, ասել է Թրամփը, որ ‘’նախագահ դառնալու հանգամանքը ինձնից պահանջել է երկուսից հինգ միլիարդ դոլար’’:
Քննադատներն ասում են, որ եթե նույնիսկ Թրամփի սեփականությունից օգտվելու հանգամանքը շահույթ չի հետապնդել, միեւնույն է, դա կարող էր դիտվել որպես պետական պաշտոնը մասնավոր բիզնեսին ծառայեցնելու քայլ:

Թրամփն ասել է, որ Մեծ յոթնյակի հանդիպման վայրի համար քննարկվում են այլ տեղանքներ, որոնք, ըստ նրա, չեն կարող լինել այնքան հարմարավետ, որքան Դորալի իր հանգստավայրը:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցի արդյունքում իր նկատմամբ իմփիչմենթիգործընթաց սկսվելու հանգամանքին, Թրամփն ասում է, թե դեմոկրատներն այդ քայլին են գնում, քանի որ, ըստ նրա, վերջին հարցումները ցույց են տալիս, որ ինքը կվերընտրվի: Fox News Channel-ին տված հարցազրույցի ժամանակ նա ասել է, ‘’Իմփիչմենթ բառն ինձ համար աղտոտ ու զզվելի բառ է: Ես ոչինչ չեմ արել իմփիչմենթի ենթարկվելու համար: Այս ամբողջ գործընթացը սկսվել է ‘’Մուդի’’-ի վերլուծությունից հետո, որը կանխատեսում է ընտրություններում իմ հաղթանակը’’, ասել է նա:


Այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում իմփիչմենթի հարցով հետաքննությունը վարող կոնգրեսական Ադամ Շիֆի գործերը զննելու առաջարկը Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների կողմից կասեցվելու հանգամանքին, Թրամփը պատասխանել է, թե կարծում է, որ հանրապետականները պիտի ավելի հաստատակամ լինեն:

XS
SM
MD
LG