Մատչելի հղումներ

Թրամփը չեղակրեց իրեն պատկանող հանգստյան համալիրում գագաթաժողովի անցկացման որոշումը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան մի շարք գրառումներում նշել է, որ չեղարկել է 2020 թ. Մեծ Յոթնյակի գագաթաժողովի անցկացումը իրեն պատկանող Ֆլորիադա նահանգի Մայամի քաղաքում գտնվող գոլֆային հանգստի համալիրում:

Անցած շաբաթ նա հաստատել էր իր մտադրությունը գագաթաժողովն այստեղ անցկացնելու մասին, սակայն այս նախաձեռնությունը կոշտ քննադատության հանդիպեց նրա քաղաքական հակառակորդների և մի շարք հանրապետականների կողմից, ովքեր մտահոգված էին, որ նախագահը ֆինանսական շահույթ կստանա այս դեպքում:

Ի պատասխան Թրամփը մեղադրեց դեմոկրատներին և ամերիկայն ԶԼՄներին իրեն պատկանող Դորալի հանգստի համալիրում միջոցառումն անցկացնելու մտադրությունը քննադատելու համար: Իր գրառման մեջ նախագահը ընդգծեց, որ այս համալիրը չափազանց հարմարավետ է և ամբողջապես համապատասխանում է իր ենթակառուցվածներով նման միջոցառման անցկացման համար: Նա պնդում է, որ իր համալիրը որևէ շահույթ չէր ստանա, եթե միջոցառումն անցներ այնտեղ, իսկ պետությունը չէր ծախսի որևէ գումար այդ դեպքում: Բայց դեմոկրատների ու մամուլի պատճառով դա տեղի չունեցավ, ասում է Թրամփը:

Նախագահը տեղեկացրեց, որ այժմ դիտարկվում են նոր տարբերակներ 2020 թվականի գագաթաժողովի անցկացման վայրի վերաբերյալ: Հնարավոր տարբերակներից է նախագահի հանգստավայր համարվող Քեմփ Դեյվիդը:

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մուլվանեն Fox News տված իր հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Թրամփի այս որոշումը կապված էր նախագահի հյուրանոցային բիզնեսի ոլորտում ունեցած հսկա փորձառության հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG