Մատչելի հղումներ

Վաշինգտոնը` երկու ճգնաժամերի արանքում


Պաշտոնական Վաշինգտոնն այս օրերին գտնվում է երկու ճգնաժամի արանքում, մեկը նախագահին իմփիչմենթի ենթարկելու գործընթացն է, մյուսը Սիրիան:


Սիրիայից ամերիկյան ուժերը դուրս բերելու որոշումը ԱՄՆ-ի նախագահն արդարացնում է, ասելով, թե այդ ուժերն այնտեղ պիտի մնային երեսուն օր, սակայն մնացին տասը տարի:
Ինչ վերաբերում է իր դեմ սկսված իմփիչմենթի գործընթացին, Թրամփն ասում է, թե ինքը նախկինում երբեք չէր կարող մտածել, որ այդ բառը կօգտնագործվեր իր անվան հետ կապված: ‘’Դա շատ տհաճ բառ է’’, ասում է Թրամփը:
Իմփիչմենթի ենթարկվելու վտանգի տակ հայտնված նախագահի մասին էլ դեմոկրատ սենատոր Ստեյնի Հոյերն ասում է. ‘’Ես ծառայել եմ հինգ նախագահների օրոք, մեծ թվով հանդիպումներ ունեցել նրանց հետ: Սակայն երբեք չեմ հանդիպել որեւէ նախագահի, որն այսքան անհարգալից վերաբերվեր Միացյալ Նահանգների կառավարության հավասարազոր մյուս ճյուղի հետ’’:

Նախագահին անվստահության քվե հայտնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքում ավելի է կրճատվում նրան աջակցողների թիվը:
Վերլուծաբան Ուիլյամ Գալստոնի խոսքերով, հիմա հանրապետականները պիտի ցուցաբերեն զգուշություն, որպեսզի չստեծվի տպավորություն, թե պաշտպանում են սխալականին: ‘’Ու նրանք, ովքեր շարունակեն պնդել, որ նախագահն անսխալական է, կկորցնեն կապը ժողովրդի հետ’’, ասում է նա:

Թրամփն ամենասկզբից էր իրեն ներկայացնում որպես քաղաքական խանգարիչ ուժ: Եվ դա ավելի կխորանա իմփիչմենթի գործընթացին զուգահեռ: Այս կարծիքն է հայտնում վերլուծաբան Բարբարա Էնն Փերրին:
‘’Մինչ այժմ նա ռմբակոծել է նախորդ բոլոր 44 վարչակազմերի չափանիշները:Եվ այս հարցում սահմաններ չեն էլ երեւում նրա համար’’, ասում է վերլուծաբանը:
Իսկ անկախ այն հանգամանքից, թե ինչպես կավարտվի իմփիչմենթի հարցով սկսված ճակատամարտը, մի բան պարզ է, որ դրանից հետո կուսակցական տարանջատումն ավելի կխորանա:

‘’Դրանից հետո երկրում հակառակ բեւեռներն ավելի կհեռվանան, կնկատվի ավելի մեծ բաժանվածություն հասարակության շրջանում, այնպես, ինչպես 1999 թվականին Բիլ Քլինթոնին իմփիչմենթի ենթարկելու փորձերից հետո’’, ասում է վերլուծաբան Թոմաս Շվարցը ու հիշեցնում 2000 թվականի ընտրությունները, ժողովրդի խորը մասնատվածության պայմաններում:

Կարծես ամեն ինչ հիմա կրկնվում է նույնությամբ, երբ մոտենում են 2020-ի ընտրությունները.

XS
SM
MD
LG