Մատչելի հղումներ

Կրեմլը «անսովոր» է բնորոշել  Էրդողանին ուղղված ԱՄՆ-ի նախագահի նամակը


Ամերիկացի առաջնորդը թուրք գործընկերոջը կոչ է անում իրեն չդրսևորել որպես «ուժեղ տղա» և չլինել «հիմար»:

Հինգշաբթի Կրեմլը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակն ուղղված Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Կրեմլը այն որակել է ծայրաստիճան անսովոր ՝ պետության ղեկավարների միջև նամակագրության համար:

Չորեքշաբթի օրը Սպիտակ տունը հրապարակեց Թրամփի կողմից հոկտեմբերի 9-ին ուղարկված նամակը: ԱՄՆ առաջնորդը կոչ է արել իր թուրք գործընկերոջը դադարեցնել հարձակումը Սիրիայի հյուսիս-արևելքում, ինչպես նաև խորհուրդ տվել չդրսևրոել իրեն որպես «ուժեղ տղա» և «հիմար»:

«Եկեք մշակենք լավ համաձայնագիր», - առաջարկել է Թրամփը նամակում:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Սիրիայի քրդերի դեմ գործողության պատժառով Էրդողանը կարող է պատմության մեջ մնալ որպես «սատանա»:

«Նման նամակագրություն հազվադեպ է հանդիպում պետության ղեկավարների միջև », - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Շատ անսովոր նամակ է»:

Ըստ թուրքական աղբյուրների, Էրդողանը նամակը նետել է աղբը:

Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունները մնում են լարված, բայց Կրեմլը սովորաբար ձեռնպահ է մնում Թրամփի գործողությունների մեկնաբանություններից, Ռուսաստանի իշխանությունների կողմից Թրամփը դիտարկվում է որպես միջնորդ, որը զսպում է ԱՄՆ-ի քաղաքական դաշտում առկա հակառուսական տրամադրությունները:

Սպիտակ տան կողմից նամակը հրապարակումը՝ դիտարկվում է որպես հյուսիսային Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերման շուրջ քննադատությանը դիմակայելու փորձ: Այս քայլը ճանապարհ հարթեց, որպեսզի թուրքական ուժերը հարձակվեն «Իսլամական պետության» դեմ պայքարում Վաշինգտոնի դաշնակից քրդերի վրա:

Մինչդեռ, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, պետքարտուղար Մայք Պոմպեոն և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը հինգշաբթի Անկարայում հանդիպել են Էրդողանի հետ: Փենսը կոչ է արել Թուրքիայի առաջնորդին հրադադար հաստատել Սիրիայի հյուսիս-արևելքում: Հանդիպման արդյուքում ձեռք է բերվել պայմանավորվածություն 5-օրյա զինադադարի հաստատման մասին:

Facebook Forum

XS
SM
MD
LG