Մատչելի հղումներ

Կոնգրեսականներին չի հաջողվում ստիպել Թրամփին, որ ամերիկյան ուժերը վերատեղաբաշխի Սիրիայի հյուսիսում


ԱՄՆ-ի Կոնգրսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 354-ը 6Օ-ի հարաբերակցությամբ չորեքշաբթի օրն ընդունեց Սիրիայի հյուսիսից ամերիկյան ուժերը դուրս բերելու Թրամփի որոշումը դատապարտող բանաձեւ։ Նույն օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թրամփն ասում էր, թե այդ քայլին է դիմել նախընտրական արշավի ժամանակ իր տված խոստումը կատարելու համար։ ՝՝Հիշեք, այնտեղ ամերիկացի որեւէ զինվորական չի վնասվել, քանի որ ես եմ նախագահը՛՛, ասել է Թրամփը։ Նա հերքում է այն մեղադրանքները, թե այդ քայլով ինքը կանաչ լույս է վառել քրդերի դեմ թուրքական բանակի ներխուժման համար։
՝՝Ես շատ ուժեղ բովանդակությամբ նամակ եմ գրել Էրդողանին՛՛, ասել է Թրամփը, չանդրադառնալով այն փաստին, որ թուրքական բանակն արդեն իրականացրել է ներխուժումը, իսկ Էրդողանը, ըստ նախագահական պալատի պաշտոնատար անձանց, նամակը նետել աղբամանը։

Այժմ Թուրքիայում է գտնվում ԱՄՆ-ի փոխնախագահի գլխավորությամբ մի պատվիրակություն, որի նպատակն է համոզել Էրդողանին հրադադար հաստատելու հարցում եւ հակառակ դեպքում սպառնալով սկսել պատժամիջոցներ։

Ամերիկացի օրենսդիրները կասկածում են, որ պատժամիջոցները կկանգնեցնեն Էրդողանին։ Նույնիսկ Թրամփի ամենաաջակից հանրապետական սենատորներից Լինդզի Գրեհեմն է դատապարտում Թրամփի որոշումը ու հայտարարում, որ Սիրիայում ԱՄՆ-ի զորքերի հետքաշումից հետո վակուումը լրացնում են ԱՄՆ-ի հակառակորդները։

Ռուսաստանն ու Իրանը մեր բարեկամները չեն ու այնտեղ չեն պաշտպանելու ամերիկյան շահերը։ Իսկ քրդերը, որոնք մեր բարեկամներն են, դավաճանության են արժանացել մեր կողմից՛՛, ասել է նա։
Թրամփի որոշումը դատապարտող բանաձեւ ընդունվելուց հետո նախագահը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Սակայն դեմոկրատները կիսատ են թողել հանդիպումն այն բանից հետո, երբ Թրամփը Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ նախագահ Նենսի Փելոսիին ՝՝երրորդ կարգի քաղաքական գործիչ՛՛ է անվանել։

՝՝Հանրապետականների կեսից ավելին է քվեարկել Թրամփին դատապարտող որոշման օգտին, եւ նա դրանից է շատ շփոթվել՛՛, ասել է Փելոսին։


Իսկ քանի դեռ կոնգրեսականները փորձում են ստիպել Թրամին փոխել իր որոշումը, Սիրիայի կառավարական ուժերը միանում են քրդերին՝ կասեցնելու համար թուրքական ներխուժումը ու մուտք գործում ռազմավարական նշանակություն ունեցող Քոբանի, երբ կողմերի միջեւ հնարավոր բախումը կանխելու նախաձեռնությունն իր վրա է վերցնում Ռուսաստանը։ Հիմա Թրամփի հույսն այն է, որ պատժամիջոցների սպառնալիքի ներքո Էրդողանը Փենսի հետ հինգշաբթի օրն անցակցվելիք բանակցություններից հետո կցուցաբերի ճկունություն իր կարծր դիրքերում։

XS
SM
MD
LG