Մատչելի հղումներ

Դեմոկրատ թեկնածուների հերթական բանավեճի գլխավոր թեման Թրամփն էր


Օհայո նահանգում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածուների միջեւ անցկացված թվով չորրորդ բանավեճի ժամանակ գլխավոր թեման էր նախագահ Թրամփի դեմ սկսված իմփիչմենթի գործընթացը։ Թեկնածուներն անդրադարձան նաեւ ներքին ու արտաքին մի շարք հարցերի ու խնդիրների։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսվելու թեման դարձավ նախագահական դեմոկրատ թեկնածուների չորրորդ բանավեճի գլխավոր թեման։
Ամենաբարձր վարկանիշն ունեցող թեկնածու Ջո Բայդընի խոսքերով, նախագահն ու նրա թիմակիցներն ապացուցել են, որ իրենք ստախոսներ են, եւ ՝՝մեր առջեւ դրված գլխավոր խնդիրն այս պահին Թրամփի իմփիչմենթի վրա կենտրոնանալն է՛՛, ասաց նա, ավելացնելով, թե Թրամփը գիտի, որ Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու իր ընտրվելու դեպքում ինքը Թրամփին այնպիսի հարված կհասցնի, ինչպես հարվածում են թմբուկին՛՛։
Դեմոկրատ բոլոր 12 թեկնածուները պաշտպանում են Թրամփին իմփիչմենթի ենթարկելու գործընթացը։ Բայդընից հետո ամենաբարձր վարկանիշն ունեցող Էլիզաբեթ Ուորենի խոսքերով, իմփիչմենթի միջոցով է հարկավոր ապացուցել, որ ՝՝այդ մարդը՛՛ չի կարող զբաղվել օրենքը շարունակ խախտելով։
Այս բանավեճն աչքի ընկավ սրտի կաթվածից հետո Բերնի Սանդերսի մասնակցության փաստով, ում խոսքերով, ինքը չէր ուզենա, որ մարդիկ ստանային այն տպավորությունը, որ իմփիչմենթի վրա կենտրոնանալով, իրենք մոռանում են այն 87 միլիոն ամերիկացիներին, որոնք չունեն բժշկական ապահովագրություն, կամ ունեն այդ ծառայությունից օգտվելու միայն չնչին հնարավորություններ։
Բանավեճի ընթացքում մտքերի լարված փոխանակում սկսվեց առողջապահական համակարգի, զենքերի վերահսկողության ու Սիրիայից ամերիկյան ուժերը դուրս բերելու Թրամփի որոշման առնչությամբ։
Ինչպես Փիթ Բութիջիչն ասաց, ՝՝Սիրիայում շարունակվող ջարդն այստեղ ամերիկյան ներկայության արդյունք չէ, այլ հետեւանքն է այստեղից ամերիկյան զորքերի դուրսբերման եւ իր դաշնակիցներին ու ամերիկյան արժեքները դավաճանելու նախագահի վարած քաղաքականության՛՛։
Թեկնածուներից սենատոր Էմի Քլոբըշարի խոսքերով, ինքը կուզենար նախագահից լսել, թե ինչպես է ԱՄՆ-ի դաշնակից քրդերին ջարդի առաջ կանգնեցնելով, ու նրանց ռուսների պաշտպանության տակ թողնելու հանգամանքով նա Ամերիկան նորից դարձնում հզոր։

՝՝Դա Ամերիկային չի դարձնում հզոր։ Դա հզոր է դարձնում Ռուսաստանին՛՛, հայտարարեց սենատորը։
Դեմոկրատ թեկնածուների հաջորդ բանավեճն անցկացվելու է Ջորջիա նահանգում նոյեմբերի 2Օ-ին։

XS
SM
MD
LG