Մատչելի հղումներ

Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարում նոր վարչակազմի խնդիրները


ԱՄՆ-ի նախագահը փորձել է քաղաքական իր մրցակից Ջո Բայդընի ընտրարշավը վնասել՝ Ուկրաինայում նրա որդու գործունեությունը ստուգելու եղանակով, ինչի համար դիմել էր այդ երկրի նախագահին։ Մի բան, որը դարձել է պատճառ Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու համար։ Այսպիսով ԱՄՆ-ի ներքաղաքական պայքարի գործընթացներին է ակամա միացել նաեւ Ուկրաինան։

ԱՄՆ-ի ներքաղաքական պայքարի գործընթացներին է ակամա միացել նաեւ Ուկրաինան։ Պաշտոնը մի քանի շաբաթ առաջ ստանձնելուց հետո, այս երկրի գլխավոր դատախազ Ռուսլան Ռիաբոշապկան հայտարարեց, որ հետաքննելու է Ջո Բայդընի որդու անվան հետ կապված այն բոլոր խոշոր գործերը, որոնք ժամանակին հետաքննության էին ենթարկվել իր նախորդի կողմից։

Այդ գործերից 15-ը կապված են ՝՝Բուրիսմա՛՛ էներգետիկ ընկերության հետ, որի կառավարման խորհրդի անդամ է եղել Հանթըր Բայդընը։ Սակայն ՝՝Բուրիսմա՛՛-ի գործունեությունը ստուգելը հեշտ չէ, քանի որ այն գրանցված է Կիպրոսում։ Ընկերության մասնաճյուղերից մեկն էլ կառավարվում է Կիեւում գտնվող այս անանուն կառույցից։ անանուն մի կառույցից։ Դրա սեփականատեր Միկոլա Զլոչեւսկին բնակվում է Մոնակոյում։ Նրա անունը պաշտոնապես կապված է միայն բարձրակարգ կոշիկների խանութի հետ։ Զլոչեւսկիի նկատմամբ նախկինում էլ եղել են կոռուպցիայի մեղադրանքներ, սակայն հետաքննությունը չի բացահայտել որեւէ իրավախախտում։ Իսկ թե ինչ խորությամբ կընթանա նոր հետաքննությունը նոր գլխավոր դատախազի օրոք, դեռեւս պետք է սպասել, դա տեսնելու համար։ Ինչպես կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախկին անդամ, նախկին պատգամավոր Սերհիյ Լեշենկոն է ասում, նոր դատախազը փորձում է ԱՄՆ-ի նախագահի պահանջների պայմաններում գործել ավելի դիվանագիտորեն։

՝՝Փորձ է արվում Ուկրաինային ներքաշել ամերիկյան ներքաղաքական ճակատամարտի մեջ, իսկ Ուկրաինան հաջողության կհասնի, եթե կարողանա իրեն հնարավորին չափով հետ պահել այդ խառնաշփոթից՛՛, ասում է նա։

Գլխավոր դատախազ Ռիաբոշապկան այժմ ունի նախկինում անկարողության մատնված համակարգը բարեփոխելու պարտավորություն, երբ, ինչպես լրագրող Բրայըն Բոններն է ասում, 28 տարի առաջ անկախանալուց հետո Ուկրաինայում որեւէ մեկը չի դատապարտվել կոռուպցիոն գործունեության համար։

Դա պիտի փոխվի, ասում է նախկին վարչակարգի օրոք Ռիաբոշապկայի պես պաշտոնանկ արված գլխավոր դատախազի տեղակալ Դավիդ Սակվարելիձեն, ու ավելացնում, որ հակառակ դեպքում երկիրը խեղդամահ կլինի կոռւպցիայի մեջ։

Այդ հսկայական պարտավորությունն իրականացնելու կենտրոնում կանգնած պիտի լինեն Ռուսլան Ռիաբոշապկան եւ նրա հակակոռուպցիոն նոր դատարանը։

XS
SM
MD
LG