Մատչելի հղումներ

Թեքսասի ոստիկանին սպանության մեղադրանք է առաջադրվել


Ամերիկյան Թեքսաս նահանգում աֆրոամերիկացի կնոջը սպանած ոստիկանին առաջադրվել է սպանության մեղադրանք: Նա ձերբակալվել է: 

Աարոն Դինը ձերբակալվել է Ֆորտ Վերֆ քաղաքի ոստիկանության բաժնից հեռացվելուց ժամեր անց: Նա այստեղ էր աշխատում 2018 թվականի ապրիլ ամսից:

Դինը կրակ է բացել 28 ամյա աֆրոամերիկացի Ատատյանա Ջեֆերսոնի տան պատուհանի ուղղությամբ այն բանից հետո, երբ վերջինիս հարևանը զանգահարել էր ոստիկանություն և հայտնել, որ Ջեֆերսոնի տան մուտքի դուռը բաց է:

Ոստիկանությունը հաղորդում է, որ աֆրոամերիկացի կինն այդ ժամանակ տանն էր իր 8 ամյա զարմիկի հետ: Տրամադրած տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են երկու ոստիկաններ էլեկտրական լապտերով շրջում տան մոտ ու նրանցից մեկը մոտենում է պատուհանին: Ըստ իրավապահների, ոստիականը կրակ է բացել ձեռքերը վեր հրահանգից հետո:

Սակայն Ջեֆերսոնի ընտանիքը պահանջում է անկախ հետաքննություն իրականացնել դեպքի կապակցությամբ:

Այս ողբերգությանը նախորդել էր մեկ այլ միջադեպ Թեքսասում սպիտակամորթ ոտիկանի մասնակցությամբ, ով կրակել էր անզեն աֆրոամերիկացու ուղղությամբ՝ սպանելով վերջինիս հենց իր բնակարանում: Ոստիկանության աշխատակից Ամբեր Գայգերը հայտնել էր, որ մուտք է գործել սխալ բնակարան՝ կարծելով , որ սպանված Բոթամ Ջինը հանցագործ է: Ոստիկանության աշխատակիցը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Facebook Forum

XS
SM
MD
LG