Մատչելի հղումներ

Ամերիկյան հանրությունը քննարկում է իմպիչմենտի նախաձեռնությունը


ԱՄՆ-ում քաղաքական իրադրությունը շարունակում է մնալ լարված՝ կապված նախագահ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու դեմոկրատների նախաձեռնության և 2020թ. գալիք ընտրությունների հետ: 

Քաղաքական վերջին զարգացումները Միացյալ Նահանգներում իրենց ազդեցությունն են թողնում ընտրողների վրա: Օրինակ Բրենդան Քոլինսը 2016 թվականի քվեարկել էր Թրամփի օգտին, սակայն այժմ ցանկանում է հանրապետական թեկնածուի դիրքում տեսնել այլ հանրապետական գործչի:

Նման գործիչ կարող է լինել Հարավային Քարոլինա նահանգի հանրապետական նախկին նահանգապետ Մարկ Սանֆորդը, ով առաջ է քաշում սեփական քաղաքական օրակարգը՝ ընդդիմանալով գործող հանրապետական վարչակազմին:

Սակայն չնայած նման դրսևորումների գործող նախագահը շարունակում է վայելել հանրապետականների մեծամասնության աջակցությունը՝ դեմոկրատ թեկնածուի դեմ պայքարելու համար:

Դեմոկրատների ճամբարում առաջատարի դիրքերում է Ջո Բայդենը: Վերջինիս անվան հետ է կապված նախագահ Թրամփին իմպիչմենտ անելու դեմոկրատների նախաձեռնությունը, որոնք մեղադրում են գործող նախագահին օտարերկրյա պետության միջոցով ընտրությունների վրա ներազդելու մեջ:

Քաղաքական այս զարգացումները բազմաթիվ մտահոգությունների առիթ են դարձել ընտրողների շրջանում: Հաջորդ տարվա փետրվար ամիսը Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ օրենսդիրների համար վերջին ժամկետն է իմպիչմենտի գործընթացի հետաքննության հետագա ճակատագրի հարցում: Ընտրողներից շատերը սակայն կոչ են անում դադարեցնել քաղաքական խաղերը:

«Դադարեցրեք քաղաքական խաղերը, անցկացրեք իմպիչմենտի քվերակությունն ու պատասխանատվության ենթարկեք նրան: Մի մտածեք վերընտրվելու մասին, այլ ի կատար ածեք այն, ինչի համար Ձեզ ընտրել ենք»,- ասում է Նյու Հեմփշայեր նահանգից ընտրող Մարշա Միլերը:

Դեմոկրատներն ունեն չորս ամիս այս բոլոր հարցերին վերջնական պատասխան տալու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG