ԱՄՆ-ի նախագահին իմփիչմենթի ենթարկելու գործընթացը մեծ մտահոգություն է նաեւ Ուկրաինայի համար: Մի երկիր, որն անցել է հեղափոխության, պատերազմի ու տնտեսական դժվարությունների միջով, այժմ կանգնած է ոչ հարմար մի իրավիճակում, երբ ԱՄՆ-ի ներքաղաքական պայքարի մեջ է ներքաշվում նաեւ Կիեւը, չնայած շատերն են այստեղ ասում, թե իրենք հասկանում են, որ սա հանրապետականների ու դեմոկրատների պայքարի հետեւանքն է, այլ ոչ թե Ուկրաինայի մեղքը:
Հիշեցնենք` ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որդեմոկրատ իր մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդընը պարտադրել է Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի հրաժարականը, այսպիսով պաշտպանելով իր ընտանիքի շահերը: Մի բան, ինչը Բայդընը հերքում է: Շոկինը հետաքննելիս է եղել ‘’Բուրիսմա’’ ընկերությունում կորուպցիայի մասին մեղադրանքները, ընկերություն, որի կառավարող խորհրդի անդամ է եղել Բայդընի որդին` Հանթըր Բայդընը:
Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Դավիդ Սակվարելիձեն պնդում է, որ Շոկինին հեռացնելու ԱՄՆ-ի ու միջազգային համայնքի պահանջը ելնում էր Շոկինի կոռումպացված լինելու հանգամանքից եւ հետհեղափոխական Ուկրաինայում ոչ համապատասխան լինելու նրա բնույթից:
Վերլուծաբանները հիշեցնում են 2014 թվականի հունվար ամիսը, երբ կառավարությունը դաժան հաշվերհարդար էր տեսնում ցուցարարների հետ, երբ գլխավոր դատախազը Շոկինն էր:
Նշենք, որ նրա պաշտոնավարման ընթացքում հեղափոխությունից հետո որեւէ մեկը չի դատապարտվել Մայդանում ավելի քան հարյուր ցուցարարների մահվան համար:
Ուկրաինայի նախագահն այս պաշտոնում ընտրվեց ապրիլ ամսին`կոռումպացված պաշտոնյաներին պատասխանատվության առջեւ կանգնեցնելու խոստումներով: Եվ այժմ նա պիտի ամեն ինչ անի Ամերիկայում սկսված քաղաքական ճգնաժամի մասնակից չդառնալու համար
Ինչպես շատերն են ասում, նա չպտի անցնի ոչ դեմոկրատների կողմը, ոչ էլ հանրապետականների, քանի որ ասում են նրանք, նախկինում կայուն դաշնակից համարվող Միացյալ Նահանգները Թրամփի օրոք ապացուցել է, որ ներքին պայքարի համար կարող է վնասել իր դաշնակիցներին, երբ վերջինս մեկ այլ ճակատով պայքարում է ռազմի դաշտում ընդդեմ Ռուսաստանի: