Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորում է դադարեցնել իրադրության սրումը Սիրիայի հյուսիսում


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը կոչ է անում դադարեցնել իրադրության սրումը Սիրիայի հյուսիսում, որտեղ թուրքական զորքերի ներխուժումից հետո մարդասիրական իրադրությունը վերածվում է ճգնաժամի:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը հանդես է գալիս Սիրիայի հյուսիսում ծայրահեղ զսպվածության կոչով, սակայն չի ասում այստեղ սկսված ներխուժումը դադարեցնելու կարեւորության մասին եւ ոչ մի խոսք: Նրա խոսքերով, ռազմական գործողությունները պիտի լիովին հարգեն միջազգային օրենքները:

Թուրքիան ռազմական ներխուժում իրականացրեց դեպի Սիրիայի հյուսիսային հատվածներ անցյալ չորեքշաբթի օրն ու թիրախավորեց Քրդստանի ժողովրդավարական ուժերին այն դեպքում, երբ Արեւմուտքն այս խմբավորմանը համարում է Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում իր դաշնակիցը:

Գուտերեսը նաեւ կոչ է արել ապահովել մարդասիրական օգնություն առաքող խմբերի անվտանգ մուտքը հյուսիսային հատվածներ, որտեղ նրանց մուտքը դժվարանում է օրեցօր: Դրա արդյունքում էր, որ ամերիկյան բարեգործական ընկերություններից մեկը երկուշաբթի օրը հայտարարեց այստեղ իր գործունեությունը դադարեցնելու եւ իր բոլոր աշխատակիցներին այստեղից տարհանելու որոշման մասին:

Սիրիայի հյուսիսարեւելքում բնակվող 3 միլիոն մարդկանցից 1 միլիոն 800 հազարն արդեն ունեին օգնության կարիք մինչեւ թուրքական ներխուժումը: Համաշխարհային սննդամթերք ծրագիրը կարողացել է օգնություն ցուցաբերել այս բնակավայրերից հեռացող 70,000 մարդկանց եւ նույնպես հանդես է եկել օգնություն առաքող ընկերությունների առջեւ անվտանգ միջանցք բացելու կոչով:

XS
SM
MD
LG