Մատչելի հղումներ

Դեմոկրատների չորրորդ բանավեճը` Օհայո նահանգում


ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարող դեմոկրատ թեկնածուների հերթական բանավեճի ժամանակ նախկին փոխնախագահ Ջո Բայդընը նորից լինելու է ուշադության կենտրոնում, ում վարկանիշը վերջերս սկսել է անկում ապրել: Բայդընը դեմոկրատ իր մրցակիցների հետ միասին պաշտպանում է նախագահ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու պայքարը:
Ի հակադրություն Բայդընի, նրա գլխավոր մրցակից սենատոր Ուորենը կարծես թե հավաքում է նորանոր ձայներ եւ այդ թվով մոտնեում Բայդընին:

Պայքարից դուրս չի մնում սենատոր Բերնի Սանդերսը, որը չնայած վերջերսհիվանդանոց էր տեղափոխվել սրտի կաթվածի պատճառով, իր ընտրողների հետ իր կապը պահում է տեսագրված ուղերձներով:
‘’Ես ինձ այժմ շատ լավ եմ զգում եւ հավատացած եմ, որ շատ շուտով կմիանամ ընտրարշավին իմ ներկայությամբ’’, ասում է նա տեսանյութում:

Երեքշաբթի երեկոյան անցկացվելիք բանավեճը հավանաբար կկենտրոնանա Թրամփի անվան վրա, ասում է վերլուծաբան Ջոն Ֆորթիերը, ու հիշեցնում, որ նրանք բոլորն էլ Թրամփին անվստահության քվե հայտնելու կողմնակիցներ են:

Դեմոկրատ թեկնածուներից նրանք, ովքեր այս պայքարի ընթացքում չեն վաստակել բավարար աջակցություն, հույս ունեն, որ այս բանավեճում կբարելավեն իրենց դիրքերը: ‘’Թրամփն ամերիկացիներին լարել է միմյանց դեմ: Իսկ ես ի զորու եմ վերամիավորել մեր ժողովրդին’’, ասում է նրանցից Քամալա Հարիսը:

Օհայոյում անցկացվելիք բանավեճը դեմոկրատների չորրորդ բանավեճն է: Մրցակիցներից մի քանիսն արդեն ապահովել են նոյեմբերին անցկացվելիք բանավեճում իրենց տեղը:

XS
SM
MD
LG