Մատչելի հղումներ

Հոնկոնգում կալանավորված ցուցարարների զգալի մասը անչափահաս են


Հոնկոնգում կալանավորված ցուցարարների զգալի հատվածն անչափահասներ են, տեղեկացնում են Հոնկոնգի իշխանությունները: Վերջիններս կոչ են անում ծնողներին ու ուսուցիչներին միջոցներ ձեռնարկել երեխաներին հանրահավաքներից հեռու պահելու համար:

Ժողովրդավարական շարժումը Հոնկոնգում ընդգրկում է մեծ մասամբ երիտասարդությանը, որը դուրս էր եկել պայքարի հանուն ինքնավարության պաշտպանության և ժողովրդավարական արժեքների: Այս շարժմանը միացել էին նաև բարձր դպրոցների բազմաթիվ դպրոցականներ:

Հունիս ամսից ի վեր շուրջ 750 անչափահասներ, որոնց դեռեւս 18 տարին չի լրացել, իրավապահների կողմից ձերբակալվել էին՝ հակակառավարական ցույցերին մասնակցելու և դիմակներ կրելու համար: Նրանք կազմում են ընդհանուր ձերբակալվածների շուրջ մեկ երրորդը:

Իշխանությունները ստիպված էին դիմակներ կրելու արգելք սահմանել: Հոնկոնգի ղեկավար Քերի Լամն ասել է, որ այս օրենքի նպատակն է հետու պահել դեռահասներին հանրահավաքների մասնակցությունից: Իշխանությունները կոչ են անում դպրոցի ուսուցիչներին և ծնողներին միջոցներ ձեռնարկել անչափահասներին հանրահավաքներից ու անօրինական գործողություններից հեռու պահելու համար:

Սակայն դպրոցականների մի մասն ասում է, որ իրենց ծնողներն աջակցում են իրենց մասնակցությունը ժողովրդավարական շարժմանը: Նրանք սակայն հորդորում են երեխաներին չընդգրկվել անօրինական գործողություններում:

Հոնկոնգի կառավարությունը պարտավորեցրել է բոլոր դպրոցների ղեկավարությանը տեղեկացնել իրավապահներին որեւէ աշակերտի կողմից դիմակ կրելու կամ հակակառավարական ցույցերին մասնակցելու մասին:

Անցած շաբաթ տասնյակ հազարավոր մարդիկ Հոնկոնգում դուրս էին եկել բողոքի ցույցի ընդդեմ դիմակների արգելման օրենքի: Նրանք պահանջում էին դադարեցնել խոսքի և մտքի ազատության դեմ բռնաճնշումները:

Facebook Forum

XS
SM
MD
LG