Մատչելի հղումներ

Նոբելյան մրցանակը՝ աղքատության հաղթահարման ուսումնասիրողներին


«Աբհիջիթ Բաներջին, Էսթեր Դեֆլոն ու Մայքլ Քրեյմերը կարեւորագույն դեր են խաղացել գլոբալ աղքատության հաղթահարման հետազոտությունների վերափոխման գործում», - Նոբելյան հանձնժողովի որոշմամբ Միացյալ Նահանգների երեք գիտնականներ, ովքեր կարեւորագույն հետազոտություններ են կատարել աղքատության հաղթահարման ոլորտում, դառնում են 2019 թ տնտեսության ոլորտի Նոբելյան մրցանակակիրներ: Մրցանակի հանձնաժողովի անդամների խոսքով, գլոբալ աղքատության հաղթահարումը լուրջ խնդիր է մնում, ոլորտ, որտեղ լուրջ հետազոտությունները կարող են փոխել միլիոնավոր մարդկանց կյանքեր:

«Մեր հետազոտություններում մենք փորձեցինք թիրախավորել աղքատության խնդիրները մեկ առ մեկ եւ դրանցից յուրաքանչյուրի համար գիտական եւ գործնական լուծումներ հայթայթել», - 46-այմա Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի դասախոս Էսթեր Դեֆլոն ոչ միայն երբեւէ տնտեսության ոլորտում Նոբելյան պարգեւ ստացած երկրորդ, այլեւ ամենաերիտասարդ կին մրցանակակիրն է

Քրեյմերի, Բաներջիի եւ Դեֆլոյի կողմից մշակված գիտական մեթոդը դարձել է դասական աղքատության հաղթահարման ոլորտում ուսումնասիրությունների համար: Դեռեւս 1990-ականներին Հարվարդի համալսարանի դասախոս Մայքլ Քրեյմերը Քենիայում մի շարք գիտական փորձեր է անցկացրել, ուսումնասիրելով երեխաների կրթության բարելավման հեռանկարները: Ավելի ուշ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի դասախոսներ Աբհիջիթ Բաներջին ու Էսթեր Դեֆլոն անցկացրել են համանման հետազոտություններ, հիմնվելով Քրեյմերի աշխատանքների վրա: Այդ հետազոտությունները թույլ են տվել արմատապես բարելավել Հնդկաստանի մի շարք շրջաններում սովորող 5 միլիոն երեխաների կրթությունը: Հետազոտությունները հիմնավորել են երեխաների անվճար առողջական սպասարկման նաեւ տնտեսական օգուտները:

«Մենք նոր մոտեցում առաջարկեցինք: Եթե պարզ բացատրեմ. մենք վերցրեցինք լայն խնդիր՝ ինչո՞ւ երեխաները դպրոցներ չեն հաճախում, եւ բաժանեցինք այն առանձին փոքր հարցերի, որոնցից յուրաքանչյուրի համար առանձին լուծումներ մշակեցինք: Այնուհետեւ մենք այդ բոլոր մանր հարցերը միավորեցինք մեկ համապարփակ մոտեցման մեջ», - պատմում է նոբելյան մրցանակակիր Մայքլ Քրեյմերը:

Facebook Forum

XS
SM
MD
LG