Մատչելի հղումներ

Թրամփը հույս ունի, որ պաշտոնանկ չի արվի


Դոնալդ Թրամփը վստահ է, որ իրեն անվստահության քվե հայտնելու դեմոկրատների փորձը կխափանվի մինչեւ Գերագույն դատարան հասնելը։

Դեմոկրատների ղեկավարած հետաքննությանը մասնակցելու հրավերից հրաժարվելու հաջորդ օրը ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց, թե ինքը Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ կոնգրեսականների հետ կհամագործակցեր, եթե հանրապետականներն այդ հանդիպումներում ունենային հավասար ձայնի իրավունք։

Հիշեցնենք, որ իմփիչմենթի գործընթաց Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները սկսեցին, երբ պարզվեց, որ նախագահն Ուկրաինայի իր պաշտոնակից Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է նրան հետաքննել իր մրցակից Ջո Բայդընի գործը։
Այս ընթացքին Բայդընն առաջին անգամ արձագանքեց չորեքշաբթի օրը՝ հայտարարելով, թե Թրամփի խոսքերն ու գործունեությունն արդեն հանդիսանում են իր իսկ մեղադրական հայտարարությունը։ Նախագահը ՝՝խոչընդոտում է արդարադատությունը, հրաժարվում է ենթարկվել Կոնգրեսի հետաքննությանը։ Նա սրանով իսկ դատապարտում է ինքն իրեն՛՛, ասել է Բայդընը։ Բայդընն ասում է նաեւ, թե Թրամփը դավաճանել է իր պետությանը ու իրականացրել պաշտոնից հեռացվելու գործողություններ։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի խոսքերով էլ, Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում չի եղել ՝՝շանտաժ՛՛։ ՝՝Սա կոռուպցիա չէ, այլ՝ պարզապես հեռախոսազրույց, ասել է Զելենսկին։ ՝՝Հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցի թեման դա չի եղել, գլխավոր թեման է եղել Թրամփի հետ հանդիպելու հարցը եւ ամերիկյան կողմից ներկայացված չեն եղել պայմաններ՛՛ ասել է Զելենսկին հինգշաբթի օրը։ Ուկրաինայի նախագահը հույս ունի, որ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու գործընթացից չեն տուժի ԱՄՆ-Ուկրաինա հարաբերությունները։

XS
SM
MD
LG