Մատչելի հղումներ

Սանդերսը կշարունակի ընտրապայքարը


ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Բերնի Սանդերսը հայտարարել է, որ շուտով կվերսկսի իր քարոզարշավը: Այս պահին նա շարունակում է վերականգնվել իր տանը Վերմոնտում մեկ շաբաթ առաջ սրտի կաթվածից հետո:

Հերթական բժշկական ստուգում անցնելուց հետո Սանդերսը հայտարարեց, որ այժմ իրեն նորմալ է զգում և ծրագրում է իր ընտրապայքարը փոքր ինչ փոփոխության ենթարկել:

«Մենք ամեն օր 5-6 հանդիպումներ և 3-4 տարբեր միջոցառումներ ու հանրահավաքներ էինք անցկացնում տարբեր քաղաքներում: Չեմ կարծում, որ նույն կերպ կշարունակեմ քարոզարշավը, սակայն տրամադրված եմ այն ակտիվ շարունակելու: Կարծում եմ մի փոքր կփոխենք քարոզարշավի բնույթը»։

Դեմոկրատ սենատորը չի մանրամասնել իր վերադարձի ժամկետները, սակայն ընդգծել է, որ կտարվեն աշխատանքներ նախքան երեքշաբթի օրվա նախագահական թեկնածուների բանավեճը:

Մեկնաբանելով այն կարծիքը, որ առողջական խնդիրները կարող են խոչնդոտել ընտրողներին վերջինիս օգտին քվյարկել ՝ Սանդերսը կոչ է արել ընտրողներին թեկնածուներին գնահատելիս հաշվի առնել բոլոր գործոնները:

Նա նաև տեղեկացրել է, որ շուտով կհրապարակվի իր հոդվածը թերթերից մեկում, որի անունը վերջինս չնշեց, Բժշկական ապահովագրությունը բոլորին հասանելի դարձնելու մասին։

Facebook Forum

XS
SM
MD
LG