ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնում է, որ Մոսկվան ուշադրությամբ հետևում է Վաշինգտոնի գործողություններին՝ նոր զինատեսակներ զարգացնելու առումով:
Ըստ Կրեմլի խոսնակի, Ռուսաստանի իշխանություններն անհանգստացած են ԱՄՆ-ի հետ սպառազինության նոր մրցավազքի հնարավոր զարգացումամբ:
Դրա հետ մեկտեղ, սակայն, Դմիտրի Պեսկովը մեջբերում է նախագահ Վլադիմիր Պուտինին, ով ընդգծում էր, որ Մոսկվան թույլ չի տա իրեն ներքաշել սպառազինության նոր մրցավազքի մեջ: Այս մեկնաբանությունները խոսնակն արել է ի պատասխան ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարության այն մասին, որ Վաշինգտոնը զարգացնում է նոր գերհզոր զինատեսակներ:
Facebook Forum