Մատչելի հղումներ

Չինական 28 հաստատություններ՝ ԱՄՆ-ի առեւտրային սեւ ցուցակում


ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը չինական 28 հաստատություններ ընդգրկում է առեւտրային սեւ ցուցակում։

Ցուցակի մեջ են ընդգրկվում Սինջանգի Ույղուրական Ինքնավար Մարզի հասարակական անվտանգության բյուրոն եւ պետական ենթակա 19 այլ գործակալություններ՝ Սինջանգում էթնիկ թուրք բնակչության՝ ույղուրների մարդկային իրավունքները ոտնահարելու մեղադրանքով։ Ցուցակում ընդգրկված ընկերությունները զրկվում են առանց Վաշինգտոնի համաձայնության, ԱՄՆ-ից ապրանքներ գնելու իրավունքից։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը մամլո ասուլիսի ժամանակ երեքշաբթի օրը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները չպետք է միջամտի Չինաստանի ներքին գործերին։

՝՝Սինջանգին վերաբերող հարցերը զուտ Չինաստանի ներքին հարցերն են, եւ օտար որեւէ երկիր չունի միջամտելու իրավունք՛՛, ասել է նա ու ավելացրել, թե այս նահանգում չկա մարդու իրավունքների հետ կապված խնդիր։ ՝՝Նման խնդիրների մասին խոսելով՝ ԱՄՆ-ը ցանկանում է ստեղծել նախապայման Չինաստանի ներքին գործերին միջամտելու համար՛՛, ասել է Չինաստանի արտգործանախարարության խոսնակը ու նշել, որ Սինջանգում ահաբեկչության առաջն առնելու եւ ծայրահեղականությունը վերացնելու նպատակ ունեցող գործողություններով փորձ է արվում կանխել ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը հենց իրենց բնօրրանում։

՝՝Կիրառվող միջոցառումները լիովին համապատասխանում են Չինաստանի օրենքներին ու միջազգային փորձառությանը, եւ վայելում են Սինջանգի բնիկ 25 միլիոն կազմող ժողովրդի մեծամասնության աջակցությունը՛՛, ասել է խոսնակը ու եզրափակել, որ նման գործողությունները մեծ ավանդ են ահաբեկչության դեմ միջազգային պայքարում։

Սեւ ցուցակում են բարձր տեխնոլոգիական այնպիսի ընկերություններ, ինչպես Hikvision-ը, Dahua Technology-ն, iFLYTEK-ը եւ SenseTime-ը։ Ընկերություններից մի քանիսը բողոքում են ընդդեմ ԱՄՆ-ի այս որոշման՝ ասելով, թե այն չունի որոշակի փաստեր։ Հիշեցնենք, որ սեւ ցուցակի մեջ էին արդեն հայտնվել չինական 6+-ն ու նրան ենթակա 1ՕՕ այլ գործակալություններ։

XS
SM
MD
LG