Մատչելի հղումներ

Իրաքում իշխանությունները փորձում են հանդարտեցնել բողոքի ալիքը


Իրաքի իշխանությունները հայտարարել են նոր բարեփոխումների ծրագրի մասին, որին նախորդել էին բողոքի ցույցեր և բախումներ, որոնց արդյունքում գրանցվել է ավելի քան հարյուր զոհ: Ցուցարարներն առաջ էին քաշել սոցիալական պահանջներ:

Վերջին շրջանում Իրաքը ցնցեցին բողոքի ցույցերը, որոնք վերածվեցին բախումների ոստիկանական ուժերի հետ: Արդյուքնում եղան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Իրաքի ներքին գործերի նախարարության տվյլաներով, երկու կողմից զոհվել է 104 մարդ: Տուժածների թիվը կազմում է ավելի քան 6000 մարդ:

Կառավարությունը ցույցերը կանխելու համար օգտագործել է հատուկ միջոցներ, խափանել համացանցային կապը, ինչպես նաև կիրառել զենք ցուցարարների դեմ: Ի պատասխան, վերջիններս քարեր ու մոլոտովյան նռնակներ են նետել անվտանգության ուժերի ուղղությամբ, ինչպես նաև ավերել կառավարական մասնաշենքերը: Այս ընթացքում ճնշումներ են եղել նաև լրատվամիջոցների հանդեպ:

Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ-Մահդին կիրակի օրը հանդես եկավ մի շարք որոշումների մասին հայտարարությամբ: Ըստ այդ որոշումների, ցածր եկամուտ ունեցող ընտանիքները կստանան գործազրկության նպաստներ, կանցնեն համապատասխան դասընթացներ, ինչպես նաև կիրականացվի բնակարանային պայմանների բարելավում: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ցուցարարների հետ՝ վերջիններիս պահանջները լսելու համար:

Նա տեղեկացրել է նաև , որ բախումների ընթացքում զոհվածների ընտանիքներին ևս կտրամադրվի համապատասխան օգնություն: Շաբաթ օրը իշխանությունները վերացրեցին նաև հատուկ դրությունը:

Իրաքն աշխարհում ամենամեծ նավթային պաշարներն ունեցող երկրներից է, սական երկրում շուրջ 40 միլիոն մարդ գտնվում է աղքատության շեմին: Այս ցույցերը լուրջ մարտահրավեր են գործող վարչապետ Աբդուլ Մահդիի իշխանությանը, ով ստանձնել է պաշտոնը մեկ տարի առաջ` խոստանալով շտկել իրավիճակը:

Facebook Forum

XS
SM
MD
LG