Մատչելի հղումներ

Նոբելյան մրցանակներ` ամերիկացի ու բրիտանացի գիտնականներին


2019 թվականի հոգեբանության ու բժշկության բնագավառներում Նոբելյան մրցանակին են արժանացել գիտնականներ Ուիլյամ Քեյլին, Փիթըր Ռեթքլիֆը եւ Գրեգ Սեմենզան:

Նոբելյան մրցանակաբաշխության կոմիտեի քարտուղար Թոմաս Փերլմանն ասել է, թե խորհուրդը որոշել է մրցանակն այս գիտականներին շնորհել ‘’թթվածինը զգալու եւ այդ պայմաններին հարմարվելու բջիջների կարողություններին վերաբերող’’ նրանց հայտնագործության համար:
Ամերիկացի գիտնական Գրեգ Սեմենզան իր ուսումնասիրություններն իրականացրել է Ջոնս Հոփքինզի անվան համալսարանաում: Մեծ Բրիտանիան ներկայացնող Փիթըր Ռեթքլիֆն իր գործունեությունն իրականացրել է Օքսֆորդի համալսարանում: Ուիլյամ Քեյլին աշխատանքները ծավալել է Նյու Յորքում:

Այս հայտնագործությունը թույլ կտա մեծացնել սպիտակարյունություն, քաղցկեղ եւ մի շարք այլ հիվանդությունների դեմ պայքարի արագությունը:

1901 թվականից ի վեր սա հոգեբանության ու բժշկության բնագավառում Նոբելյան մրցնակաբաշխության 110-րդ մրցանակն էր:

918 հազար դոլարի մրցանակը երեք գիտնականների միջեւ կբաժանվի հավասարապես:

XS
SM
MD
LG