Մատչելի հղումներ

Վաշինգտոնում շարունակում են բորբոքվել կրքերը


Վաշինգտոնում շարունակում են բորբորքվել կրքերը, երբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները նախապատրաստվում են անվստահության քվե հայտնել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին: Այս ընթացքում հայտնվում է հետախուզական ծառայության երկրորդ պաշտոնյան, որը բողոքում է ընդդեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ հեռախոսազրույցում Թրամփի խոսքերի:

Հիշեցնենք, որ Թրամփն այդ հեռախոսազրույցի ընթացքում խնդրել էր Զելենսկիին տվյալներ ձեռք բերելիր մրցակից Ջո Բայդընի մասին, ում որդին աշխատաել է Ուկրաինայում հետաքննության տակ գտնվող մի ընկերությունում: Իր մրցակցի դեմ տվյալներ ձեռք բերելու դիմաց Թրամփը խոստացել է 400 միլիոն դոլարի օժանդակություն Ուկրաինային: Ջո Բայդընն առիթն օգտագործում է Թրամփին անվանելու համար ‘’կոռուպցիայի բացատրություն’’:

Թրամփը սկսված հետաքննությունը շարունակում է անվանել դեմոկրատների կողմից իրականացվող ‘’վհուկաորս’’:

‘’Մենք միասին ենք պայքարելու ընդդեմ խարդախ Շիֆի ու Փելոսիի’’, ասում է Թրամփը` նկատի ունենալով Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆին ու պալատի նախագահ Նենսի Փելոսիին:


Թրամփի խոսքերով, այդ ինքն է, որը հայտնաբերում է ուրիշների սխալները: ‘’Ես Բայդընի ընտրարշավի մասին չէ, որ մտածում եմ: Ինձ անհանգստացնում է կոռուպցիան, որի մեջ թաթախված է Բայդընը’’, ասել է Թրամփը:

Դեմոկրատներն ասում են, թե Թրամփը ոտնահարել է նախագահական իր երդումը: Հանրապետականներից միայն մի քանիսն են, որ ստեղծված իրավիճակը համարում են մտահոգիչ: Մեծամասնությունը պաշտպանում է Թրամփին: Ինչպես նրանցից Ջիմ Ջորդանն է ասում, ‘’Եթե մենք ուզում ենք, որ մեր հարկատուների գումարները փոխանցվեն Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարելու համար, ուրեմն պիտի վստահ լինենք, որ այդ երկրում չկա կոռուպցիա’’, ասում է նա ու վստահեցնում, որ Բայդընների ‘’կասկածելի’’ գործունեությունը բացահայտելու փորձով Թրամփն ուզում է օգնել Ուկրաինային շարժվելու ճիշտ ուղղությամբ:

Այս պատմության մեջ ակամա ներքաշվեց նաեւ պետքարտուղար Մայք Փոմփեոն, որն ասել էր, թե ինքը մասնակցել էր Ուկրաինայի նախագահի հետ Թրամփի զրույցին:

XS
SM
MD
LG