Մատչելի հղումներ

‘’Ապստամբություն` ընդդեմ վերացման’’. Շարժում`հանուն երկրագնդի պաշտպանության


Աշխարհի տարբեր երկրներում սկսվել են բողոքի ցույցեր, պահանջելով կառավարություններին իրականացնել նպատակասլաց քայլեր` համաշխարհային ջերմացման խնդիրը լուծելու համար: ‘’Ապստամբություն` ընդդեմ վերացման’’ անվանումը կրող միջազգային շարժման ներքո Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում հավաքված ցուցարարները փակել են մի շարք փողոցներ: Ոստիկանությունն այստեղ ձերբակալել է 50 ցուցարարների: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 140 ակտիվիստների: Վերջիններս այստեղ փակել են դեպի կառավարության շենքերը տանող բոլոր ճանապարհները, կամուրջներն ու հրապարակները: Ոմանք պառկում են ոստիկանական ավտոմեքենաների տակ, թույլ չտալու համար նրանց շարժը դեպի ցուցարարները: Ոստիկանությունը մոբիլիզացրել է մի քանի հազար թվակազմով ուժերի:

Գերմանիայի Բեռլին քաղաքում ցուցարարները փակել են մայրաքաղաքի գլխավոր փողոցները: Անտեսելով ցուրտ եղանակը` երկուշաբթի օրը նրանք հավաքվել են Թիըրգարթընի մոտ գտնվող Հաղթանակի սյան մոտ: Նրանցից շատերն այստեղ են անցկացրել նախորդ գիշերը:

Իրենց սկսած արշավի վրա հանրության ուշադրությունը գրավելու նպատակով Բեռլինում ակտիվիստների մի մասը հեծանվային երթ է սկսել քաղաքում: ‘’Ապստամբություն` ընդդեմ վերացման’’ անվանումը կրող շարժման մասնակիցները պահանջում են, որ Գերմանիայի կառավարությունն իրականացնի այնպիսի քայլեր, որոնք մինչեւ 2025 թվականը կապահովեն դեպի երկրագնդի մթնոլորտ ածխաթթու գազի արտանետման զրոյական ցուցանիշ:

Երեսուն ցուցարար է ձերբակավել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացված ցույցի ժամանակ: Ակտիվիստներն այստեղ փակել են մի քանի փողոց: Ցույցի մասնակիցներն ասում են, թե ‘’արժի ձերբակալվել հանուն այս հեղափոխության’’:

XS
SM
MD
LG