Մատչելի հղումներ

ԱՄՆ նախագահի ամենատարեց թեկնածուն ենթարկվել է սրտի վիրահատության


ԱՄՆ-ի նախագահի 2020 թ. ընտրություններում իր թեկնածությունը առաջադրած 78 ամյա սենատոր Բեռնի Սանդերսը ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել իր ընտրարշավը:

ԱՄՆ-ի սենատոր և նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը չորեքշաբթի օրը ենթարկվել է սրտի վիրահատության:

Նրա խոսնակը հայտնել է, որ Սանդերսի ընտրարշավի բոլոր միջոցառումները հետաձգվել են, մինչև բժշկի կողմից թույլտվություն կտրվի դրանք վերականգնել: Նա նաև հայտնել է, որ Բեռնի Սանդերսի տրամադրությունը լավ է և նա կհանգստանա մոտական մի քանի օրերի ընթացքում:

Հիշեցնենք, որ Բեռնի Սանդերսը երեքշաբթի օրը կրծքավանդակում ցավի պատճառով դիմել էր բժշկին: Ինչի արդյունքում անհրաժեշտ էր, վիրահատական միջամտությամբ բացել արյուն մատակարարող սրտի արգելափակված շնչերակը:

78 ամյա սենատորը 2020 թվականի ԱՄՆ նախագահի ընտրություններում Դոնալդ Թրամփի դեմ պայքարող ամենատարեց թեկնածուն է:

Սենատորի աջակիցները հույս ունեն, որ վերջինիս կտեսնեն՝ Դեմոկրատական հաջորդ բանավեճի ժամանակ, որը տեղի է ունենալու հոկտեմբորի 15-ին Օհաիոյում:

XS
SM
MD
LG