Մատչելի հղումներ

Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, Հայաստանն ամրապնդում է իր դիրքերն աշխարհում ՝ կոնգրեսական Ադամ Շիֆ


Adam Schiff
Adam Schiff

ԱՄՆ-ի ազդեցիկ կոնգրեսական Ադամ Շիֆն իր Ֆեյսբուկի էջում գրառում է թողել անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Լոս Անջելեսում կայացած հանրային հանդիպման վերաբերյալ.

«Անցյալ շաբաթ ես պատիվ ունեի ողջունելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին Լոս Անջելեսում: Ու թեեւ Երեւանը Հայաստանի մայրաքաղաքն է, կարծում եմ Լոս Անջելեսը հայ Սփյուռքի մայրաքաղաքն է:

Լոս Անջելեսում իմ բազմաթիվ գործընկերների եւ բարեկամների հետ միասին ես հետաքրքրությամբ եւ ոգեւորությամբ հետեւում էի, թե ինչպես է Հայաստանում կայանում ժողովրդավարությունը Թավշյա հեղափոխությունից հետո:Քաոսային իրավիճակից իշխանության խաղաղ փոխանցումը եւ ազատ ու արդար ընտրությունների անցկացումը, վկայում են Հայաստանի ժողովրդավարության հզորության եւ առաձգականության մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, Հայաստանն ամրապնդում է իր դիրքերն աշխարհում: Ես հպարտ եմ ներկայացնելու մի շրջան, որն ունի մեծ եւ կենսունակ հայ համայնք, ես շարունակելու եմ աշխատել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»:

https://www.facebook.com/RepAdamSchiff/posts/10156296496436831

XS
SM
MD
LG