Մատչելի հղումներ

Քաղաքական սուր պայքար ԱՄՆ-ում


ԱՄՆ –ը վերապրում է քաղաղաքական սուր պայքարի ժամանակաշրջան, ուր դեմոկրատներն ու հանրապետականները, մասնավորապես նախագահ Թրամփը, մեղադրում են միմյանց երկրի առջև ծառացած բազմաթիվ հարցերում:

ԱՄՆ –ի նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել օտարերկրյա առաջնորդների հետ: Սալվադորի նախագահ Նավիբ Օրթեզի հետ հանդիպմանը նախագահն ընդգծել է ԱՄՆ ու Սալվադորի միջև վերջերս ստորագրած նոր պայմանագրի կարևորությունը: Թրամփը նաև քննադատել է իր քաղաքական հակառակորդներին Դեմոկրատական կուսակցությունից ներգաղթի հարցում համագործակցության բացակայության համար:

«Չե՛ք հավատա: Մենք գնում ենք Սալվադոր, Հոնդուրաս, Մեքսիկա, Գվատեմալա և այնտեղ լուծում ենք ապաստանի հետ կապված խնդիրներ, քանի որ դեմոկրատների դիրքորոշումների պատճառով չենք կարողանում խնդիրները կարգավորել ԱՄՆ Կոնգրեսում»,- ասում է նախագահը:

Իր հերթին դեմոկրատները քննադատում են ԱՄՆ վարչակազմի ներգաղթի վերաբերյալ քաղաքականությունը, ներառյալ սահմանային պատի կառուցումը: Այս խնդիրը, մի շարք հարցերի հետ մեկտեղ դեմոկորատների քարոզարշավի կարևոր թեմաներից է:

Թրամփն էլ իր հերթին նշում է, որ դեմոկևատներն անում են ամեն ինչ իր նախագահությունը խաթարելու համար՝ հույս ունենալով հեռացնել նրան 2020 թ. ընտրությունների միջոցով: Նա ընդգծում է, որ ուրիշ ոչինչ, բացի ընտրություններից դեմոկրատներին չի հետաքրքրում՝ քննադատելով վերջիններս մոտեցումներն այլ հարցերի շուրջ ևս, ներառյալ զենքի մասին օրենսդրությունն ու ենթակառուցվածների զարգացումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG