Մատչելի հղումներ

Եվրոպական դատարանը չի պահանջում, որ ՝՝Գուգըլ՛՛-ը հանի անձնական գաղտնի տեղեկությունները


Եվրոպական միության գերագույն դատարանը որոշում է կայացրել այն մասին, որ ՝՝Գուգըլ՛՛ ընկերությունից չի պահանջվում համացանցից հանել անձնական գաղտնի տեղեկությունները։
՝՝Գուգըլ՛՛-ը բողոքել էր, որ նման տեղեկություններ հանելու պահանջը չպետք է տարածվի իր google.com գլխավոր որոնող էջի եւ ոչ Եվրոպական միությանը պատկանող էջերի վրա։

Եվրոպական միության դատարանի որոշման մեջ նաեւ ասված է, որ համացանցի որոնողական ծառայություններ մատուցող այս հարթակը նոր միջոցներ պիտի կիրառի, որպեսզի համացանցից օգտվողները դուրս չգան Եվրոպական միությունից՝ այդ տեղեկությունները ձեռք բերելու համար։

Հիշեցնենք, որ ֆրանսիական CNIL ընկերությունը ՝՝Գուգըլ՛՛-ին 2Օ16 թվականին տուգանել էր 11Օ հազար դոլար այն բանի համար, որ վերջինս մերժել էր որոնողական իր էջից անձնական գաղտնիության տվյալները հանելու խնդրանքը։

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա համարվող ընկերության եւ անձնական տվյալների պաշտպան ֆրանսիական ընկերության միջեւ կայացված պատամական որոշումը կարեւոր հանգամանք է համարվում որոշում կայացնելու համար այն մասին, թե արդյոք Եվրոպական միության օրենքները պիտի տարածվեն Եվրոպայի սահմաններից դուրս, թե ոչ։

XS
SM
MD
LG