Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի դատարան՝ Ջոնսոնի խորհուրդը Մեծ Բրիտանիայի թագուհուն անօրինական էր


Մեծ Բրիտանիայում թեժ քաղաքական պայքար է ընթանում, այն բանի հետո, երբ երկրի Գերագույն դատարանը որոշեց, որ խորհրդարանի աշխատանքները ժամանակավորապես կասեցնելու մասին որոշումը անօրինական էր:  

Օրերս Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը վճռեց, որ վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ խորհրդարանի աշխատանքները ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ խորհուրդը թագուհուն անօրինական էր և հակասում է բրիտանական ժողովրդավարական կարգերին:

Ջոնսոնը իր հերթին համաձայն չէ դատարանի որոշման հետ: Ջոհնսոնին աջակցում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք հարգում ենք մեր երկրի դատարանն ու դատավորներին: Բայց ես համամիտ չեմ նրանց որոշման հետ: Անհրաժեշտ է ավարտին հասցնել Բրեքզիթը»,- ասում է Ջոնսոնը:

Մեծ Բրիտանիայում մոտ ժամանակներում կվերսկսվեն խորհրդարանական քննարկումներն այս հարցի շուրջ: Լոնդոնում հնչում են կոչեր վարչապետի հրաժարականի մասին:

«Եղել են առաջարկներ, որ Ջոնսոնը պետք է հրաժարական տա: Նա ստել է թագուհուն, որն անընդունելի է: Սակայն չեմ կարծում նա դիմի այդ քայլին: Կարծում եմ կլինի կառավարության վստահության քվեի մասին քվերակություն: Կզարմանամ, եթե նման զարգացում տեղի չունենա մոտ շաբաթներում»,- նշում է European Center for International Political Economy հաստատության փորձագետ Դեյվիդ Հենիգը:

Նման քվերակությունը կարող է հանգեցնել ընտրությունների, որոնց ձգտում է Ջոնսոնի թիմը: Ըստ վերլուծաբանների, պահպանողական թևն այս պահին առջևում է, ուստի նոր ընտրությունները կարող են ուժեղացնել պահպանողականներին՝ խորհրդարանից դուրս թողնելով կառավարության շատ քննադատներին:

Բրեքզիթի հարցը շարունակում է գերիշխել բրիտանական քաղաքական դաշտում: Պահպանողականների ձախողումն այս հարցում կարող է հանգեցնել նրանց ձայների կորստի ի օգուտ պոպուլիստական դիրքերից հանդես եկող Նիգել Ֆարաջի Բրեքզիթ կուսակցությանը:

Այս պահին Բորիս Ջոնսոնի առջև ծառացած են մի շարք մարտահրավերներ, որոնցից կախված է նրա քաղաքական ապագան:

Facebook Forum

XS
SM
MD
LG