Մատչելի հղումներ

Թրամփ-Էրդողան հանդիպման խաղադրույքներն աճում են


Թուրքիայի նախագահ Ռեջեք Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Նյու Յորքում հանդիպելու է ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփին։


Սիրիայի հարցը կդառնա նրանց միջեւ չորեքշաբթի օրը նախատեսված հանդիպման օրակարգի գլխավոր հարց։ Էրդողանը սպառնում է միակողմանի հարձակում իրականացնել ընդդեմ Սիրիայի տարածքում տեղակայված քրդկան այն ուժերի, որոնք համարվում են ծայրահեղական Դաեշի դեմ պայքարում ԱՄՆ-ի դաշնակից, սակայն Թուրքիայում՝ ահաբեկիչներ։

Ինչպես թուրք վերլուծաբաններից Սոլի Օզելն է ասում, եթե Թուրքիան դիմի նման քայլի, առանց ԱՄՆ-ի համաձայնության, երկու երկրների միջեւ առաջ կգա մի նոր ճգնաժամ։
Կողմերի միջեւ հարաբերությունների սրման մյուս պատճառը Ռուսաստանից S-4ՕՕ տիպի հրթիռային համակարգ գնելու Անակարայի որոշումն էր։ Չէ որ Վաշինգտոնը շարունակաբար է պնդում, որ այդ զենքի գնումը ոտնահարում է ամերիկյան օրենքները, իսկ զենքն ինքնին հակասում է ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգին։
Ռուսական զենք գնելու արդյունքում Անկարան կարող է հայտնվել ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո, սակայն Էրդողանի խորհրդական Մեսութ Չասինի կարծիքով, երկու նախագահների հանդիպումը կարող է նոր լուծում հաղորդել խնդրին։
Հիշենք, որ որպես Թրամփին ուղղված հաշտության մի նշան, Էրդողանն այս ամիս հայտարարեց, թե կարող է ՝՝Փաթրիոթ՛՛ մակնիշի հրթիռային համակարգ էլ գնել ԱՄՆ-ից։

Ու չնայած լարվածությանը, երկու նախագահները հայտարարում են, որ միմյանց միջեւ առկա են աշխատանքային լավ հարաբերություններ։ Անակարան էլ հույսը դնում է այդ մոտեցման վրա։ Անկարան այս ընթացքում փորձում է սիրաշահել Թրամփին, ասում է Սոլի Օզելը ու ավելացնում, որ Թրամփն էլ ընդունում է այն։ ՝՝Այնպես որ ինչ որ ընդհանուր բան կա նրանց միջեւ եւ Թրամփի նկատմամբ Էրդողանի վստահությունն իրեն արդարացրել է։
Եվ այս պահին, երբ թուրքական ուժերը շարունակում են նոր կուտակումներ Սիրիայի սահմանին ընդդեմ Վաշինգտոնի կարեւոր դաշնակից քրդական ուժերի, Թրամփ-Էրդողան հանդիպման խաղադրույքներն աճում են։

XS
SM
MD
LG