Մատչելի հղումներ

Հնդկաստանի վարչապետի հետ ԱՄՆ-ի նախագահի հանդիպման նպատակները


Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքում ԱՄՆ-ի նախագահի ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի միջեւ հանդիպումը ջերմ էր: Վերջինս Թրամփին ներկայացնում էր որպես ‘’ԱՄՆ-ի մեծ նախագահ’’ ու Հնդկաստանի բարեկամ:

Մոդին Թրամփին ու նրա ընտանիքին ներկայացրել է Հնդկաստան այց կատարելու հրավեր ու հայտարարել, որ Ամերիկայի համար Հնդկաստանում կան նոր հնարավորություններ: Թրամփի խոսքերով էլ, վարչապետ Մոդիի կառավարման մեկ տասնամյակի ընթացքում Հնդկաստանում իրականացվել են այնպիսի բարեփոխումներ, որոնց արդյունքում 300 միլիոն մարդ դուրս է եկել աղքատությունից:

Ասենք, որ երկու երկրների միջեւ անցյալ տարի առեւտրի ծավալները կազմել են ավելի քան 140 միլիարդ դոլար: Մոդիի այցն էլ Հյուսթոն ուներ այստեղ բնակվող կես միլիոն հնդիկներին ողջունելու նպատակ, քաղաք, որը միայն Հնդկաստանի հետ ունի 7 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն:


ԱՄՆ-ում բնակվող հնդիկների մասին գովեստի խոսքեր ասելով, Թրամփը խոսքը վերափոխեց քարոզարշավի ոճի, ուխոստացավ, որ այս նահանգում շուտով կբացվի նոր 70 հազար աշխատատեղ:

‘’Միացյալ Նահանգներում նախկինում երբեք չի եղել աշխատանքի ընդունվելու, ներդրումներ կատարելու, տնտեսական աճի ու երազանքներն իրականացնելու այնպիսի ժամանակաշրջան, ինչպես մեր օրերում’’, հայտարարեց Թրամփն ու որպես երկու կողմերի միջեւ լավ հարաբերությունների նշան, հիշեցրեց, որ 2018 թվականին Հնդկաստնի JSW պողպատի ընկերությունը հայտարարել է Օհայո նահանգում պողպատի փակված գործարաններից մեկը վերակենդանացնելու նպատակով 500 միլիոն դոլարի ներդրում իրականացնելու ծրագրի մասին:

Թեքսաս նահանգում Դոնալդ Թրամփը 2016 թվականի ընտրություններում տարավ հաղթանակ, սակայն վերջին հարցումների համաձայն 2020 թվականին նա այստեղ կարող է կանգնել դեմոկրատ թեկնածուների ուժեղ մարտահրավերի առջեւ:

XS
SM
MD
LG