Մատչելի հղումներ

Բրիտանական նավթակիրը շուտով կալանքից կազատվի


Իրանի կողմից հուլիս ամսին առգրավված բրիտանական նավթակիր նավը շուտով ազատ կարձակվի: Այս մասին հաղորդում են Իրանի լրատվամիջոցները: ‘’Ստենա Իմպերիո’’ նավն ու նավի անձնակազմի անդամները Հորմուզի նեղուցում կալանքի տակ էին առնվել Իրանի Հեղափոխական պահակազորի կողմից, պատճառաբանելով, որ նավը խախտել է ջրային տարածքների մասին օրենքները: Դեպքից մի քանի շաբաթ առաջ էին Ջիբրալթարում բրիտանական ուժերը կալանքի տակ առել իրանական նավթատար մի նավ այն մեղադրանքով, որ այն փորձում էր նավթ վաճառել` անտեսելով Թեհրանի դեմ իրականացվող միջազգային տնտեսական պատժամիջոցները:
Ինչպես ‘’Ստենա Իմպերիո’’ նավի սեփականատեր շվեդական ընկերության ղեկավար Էրիկ Հանելն է ասել, բրիտանական նավթակիրը կալանքից կազատվի մի քանի ժամերի ընթացքում:

Իրանի նավահանգիստների ու ծովային հարցերով կազմակերպության ղեկավարն իրանական լրատվամիջոցներին հայտնել է, որ սկսվել է նավթակիրը միջազգային ջրային տարածք դուրս բերելու գործընթացը, սակայն նավի դեմ հարուցված դատական գործը դեռեւս ավարտված չէ:

XS
SM
MD
LG