Մատչելի հղումներ

Ջո Բայդընը կոչ է անում վերահաստատել Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից ճանաչելու փաստը


ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Ջո Բայդընը նամակ է հղել Ամերիկայի հայ դատի հանձնախմբին եւ Ամերիկայի հայկական համագումարին` հայտարարելով, որ ‘’Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ վերահաստատի Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը:

Նամակում մասնավորապես ասված է. ‘’Մենք երբեք չենք մոռանալու եւ երբեք այլեւս չենք լռելու մարդկանց ոչնչացնելու սարսափելի ու պարբերաբար կիրառված այն գործողությունների հարցում, որոնց արդյունքում մեկ եւ կես միլիոն հայ տղամարդիկ, կանայք ու երեխաներ սպանվեցին, 2 միլիոն հայեր ենթարկվեցին զանգվածային տեղահանման: Եթե լիովին չգիտակցենք, չոգեկոչենք զոհերի հիշատակը և մեր երեխաներին չպատմենք Ցեղասպանության մասին, «Այլևս երբեք» արտահայտությունը կկորցնի իր իմաստը: Փաստերը պետք է հստակ և համոզիչ լինեն ապագա սերունդների, ինչպես նաեւ ողբերգությունից խեղված հիշողություններով բոլոր անձանց համար:

Ցեղասպանության փաստը չհիշելը կամ այն չճանաչելը միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար’’, - ընդգծել է ԱՄՆ նախկին փոխնախագահը ու նամակը եզրափակել հետեւյալ խոսքերով․ - ‘’Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացել են ձեր ձայնի և ձեր առաջնորդության շնորհիվ, և ես հավատում եմ, որ շարունակելու եք խոսել ու պայքարել անարդարության դեմ, որտեղ էլ այն լինի’’:

XS
SM
MD
LG