ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է ԱՄՆ-ը Մեքսիկայից բաժանող սահման՝ դիտելու սահմանաբաժան պատի կառուցման աշխատանքները։
Թրամփը գրիչի չջնջվող թանաքով չորեքշաբթի օրը ստորագրեց երկաթբետոնե 9 մետր բարձրությամբ ցանկապատի վրա։ Այն գտնվում է Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքը Մեքսիկայի Տիհուանա քաղաքից բաժանող հատվածում։
՝՝Այս պատը վեր մագլցելն անհնար է։ Բացի բարձրությունը, ասել է Թրամփը, ցանկապատը կլանում է մեծ ջերմություն, ու շատ տաք է։ ՝՝Պատին ձեռք տալն անգամ հնարավոր չէ՛՛, ասել է նա։
ԱՄՆ-ի նախագահը խուսափել է պատասխանել պատի կառուցումը Մեքսիկայի կողմից ֆինանսավորելու մասին իր նախկին խոստումներին վերաբերող հարցին։ Ասել է, որ կարող է 5 տոկոսի սակագներ սահմանել Մեքսիկայից ներկրվող ապրանքների վրա, ինչը, նրա խոսքերով, կծածկի ծախսը։ Սակայն ավելացրել է, որ այդ քայլին դեռեւս չի գնում Մեքսիկայի նոր կառավարության հետ լավ համագործակցության պատճառով։
Վերլուծաբաններն ասում են, որ սահմանային խախտումների թվի նկատելի կրճատումը նաեւ Մեքսիկայի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության, Թրամփի վարչակազմի կողմից օրենքները խստացնելու, ՝՝Մնա Մեքսիկայում՛՛ ծրագիրն ուժի մեջ մտցնելու արդյունք է։ Այս ծրագրով ԱՄՆ-ում փախստականի դիմում չեն կարող ներկայացնել նրանք, ովքեր այլ երկրներից Մեքսիկայի տարածքով են հասել միչեւ այս պատը։ Վերջին ժամանակներս կրճատվել է նաեւ սեզոնային աշխատողների մուտքը Մեքսիկայից դեպի ԱՄՆ։