Մատչելի հղումներ

Իսրայելի ընտրությունները դեռեւս հստակ պատասխան չեն տվել


Իսրայելում անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով վարչապետ Բենյամին Նեթանյահուն չի ստացել մեծամասնական կառավարություն կազմելու համար անհրաժեշտ թվով ձայներ։ Ըստ նույն տվյալների, 12Օ տեղանոց Քնեսեթում առնվազն 61 ձայն չի ստացել նաեւ նրա մրցակից, երկրի բանակի նախկին հրամանատար Բեննի Գանցը։

Ընտրություններից հետո Նեթանյահուն իր աջակիցներին ասել է, թե եկող մի քանի օրերի ընթացքում իրենք բանակցություններ են սկսելու՝ ՝՝սիոնիստական ուժեղ կառավարություն կազմելու նպատակաով, թույլ չտալու համար վտանգավոր հակասիոնիստական կառավարության կազմավորում՛՛։
Սակայն ընտրությունների ընթացքում անցկացված հարցումները խոսում են այն մասին, որ Բեննի Գանցի ՝՝Կապույտ ու սպիտակ՛՛ կուսակցությունն առաջ է անցել Նեթանյահուի ՝՝Լիքուդ՛՛ կուսակցությունից, ինչը վերջինիս թույլ չի տա մնալ վարչապետի պաշտոնում։
Գանցն ասել է, թե նպատակ ունի կազմել ժողովրդի կառավարություն։
Պաշտոնական տվյալները հրապարակվելուց հետո երկրի նախագահ Ռուվեն Ռիվլինը քննարկումներ կանցկացնի նշված կուսակցությունների ղեկավարների հետ, որից հետո կամ Նեթանյահուին, կամ էլ Գանցին կխնդիր կազմել նոր կառավարություն։

Հիշեցնենք, որ Նեթանյահուն խոստացել է վերընտրվելու դելպքում Իսրայելին բռնակցել Հորդանան գետի արեւմտյան ափի գրավյալ տարածքների մեկ երրորդը։ Նման խոստումներով Գանցը հանդես չի եկել։ Պաղեստինյան անկախ պետություն հիմնելու հարցի շուրջ նրա դիրքորոշումը ներկայումս հստակ չէ։ Սակայն Նեթանյահուի նման նա նույնպես բացառում է Երուսաղեմը հրեական ու պաղեստինյան պետությունների միջեւ բաժանելու հնարավորությունը։

XS
SM
MD
LG