ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն մեկնում է Ռիյադ՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ քննարկելու համար այդ երկրի նավթամշակման գործարանների դեմ իրականացված հարձակումներին վերաբերող հարցեր։ ԱՄՆ-ը հայտարարել է, թե հավատացած է, որ հարձակումներն իրականացվել են Իրանի կողմից։ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի խոսքերով, ավագ դիվանագետներն այժմ քննարկում են իրականացված հարձակումների դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատասխան քայլերը։
Շաբաթ օրն իրականացված հարձակումների պատասխանատվությունն իր վրա է վերցել Եմենի հութի ցեղի ապստամբ խմբավորումներից մեկը։ Հարձակումների արդյունքում կանգ է առել գործարանների կեսը։ Սակայն ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ասում են, թե այդ խմբավորումը չունի նման հարձակումներ իրականացնելու հնարավորություն, եւ որ կան փաստեր, որ պատասխանատուն Իրանն է։
Ըստ նրանց, Իրանի կողմից դեպի Սաուդյան Արաբիայի նավթամշակման գործարաններ են ուղարկվել հրթիռներ ու ավելի քան 2Օ դրոն։
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը տեղեկացրել է, որ շուտով նավթամշակման գործարանները կվերականգնեն աշխատանքը եւ նախկինի 9 միլիոն 6ՕՕ հազարի փոխարեն, օրական կարդյունահանեն 11 միլիոն տակառ նավթ։