Ռուսաստանում շարունակվում են դատական գործերն այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել էին մինչեւ Մոսվայի ընտրությունները սկսված ցույցերին։ Կառավարության կողմից իրականացվող խիստ միջոցներն առաջ են բերել միջազգային կառույցների մտահոգությունը։
23-ամյա դերասան Պյոտր Ուստինովին Մոսկվայում ցույցերին մասնակցելու եւ ոստիկաններից մեկին հարվածելով ուսի վնասվածք հասցնելու մեղադրանքով դատապարտել են երեք ու կես տարվա ազատազրկման։ Սակայն նույնիսկ տեսագրությունն է ցույց տալիս, որ որեւէ ոստիկան չի ստացել վնասվածք։ Ինչպես նրա փաստաբան Դմիտրի Չեշկովն է ասում, բոլորի ձեռքերն աշխատում են, եւ ոստիկաններն են, որ ծեծում եմ ցուցարարներին։
Ուստինովը Մոսկվայի քաղաքային ընտրություններից առաջ անցկացված ցույցերի մասնակից այն վեց անձանցից մեկն է, որոնց նկատմամբ արդեն կայացվել են մեղադրական որոշումներ։ Պաշտպանական կողմը դատարանում փորձել է ներկայացնել համացանցում մեծ տարածում գտած տեսագրությունը, սակայն դատավորը հրաժարվել է դիտել այն եւ լսել նրան պաշտպանող փաստարկները։
Նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է, թե մարդիկ ունեն ցույցեր անցկացնելու իրավունք, սակայն դրանք պիտի լինեն արտոնված։ Հարցն էլ հենց այն է, որ Մոսկվայի իշխանությունները չեն արտոնում այդ ցույցերի մեծ մասը, ինչի արդյունքում էր, որ ընդդիմության առաջնորդները հորդորում էին մարդկանց դուրս գալ փողոցներ։ Այդ ցույցերի ժամանակ այստեղ ավելի քան 2ՕՕՕ մարդ ձերբակալվեց։ Ընդդիմության առաջնորդներից Ալեքսեյ Նավալնին նորից բանտարկվեց երեք ամսով։ Ոստիկանությունը խուզարկեց Ռուսաստանի տարբեր հատվածներում գտնվող նրա բոլոր 43 գրասենյակները։ Նովոսիբիրսկի նրա գրասենյակի ղեկավարն էլ կիրառեց անօդաչու թռչող սարք՝ խուզարկությունից առաջ մեծ թվով տվայլներ պարունակող էլեկտրոնային փաստաթղթերը երկրից դուրս հանելու համար։
Այլ հաղորդագրությունների համաձայն, չորս տարվա ազատազրկման է դատապարտվել ծրագրավորող Կոնստանտին Կոտովը, հինգ տարվա պատիժ է ստացել բլոգեր Վլադիսլավ Սինիցան։
Մոսկվայի քաղաքային ընտրություններից առաջ ու դրա ընթացքում իրականացված ոստիկանության կողմից անահամաչափ ուժ կիրառելու առնչությամբ իր խորը մտահոգությունն է հայտնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնակատար Միշել Բաշելեն, ասելով, թե ինքն աջակցում է ոստիկանության կողմից իրականացված գործողությունները հետաքննելու Մարդու իրավունքների պաշտպանության նախագահական խորհրդի կոչը։ ՝՝Ես կոչ եմ անում իշխանություններին թույլատրել ազատ խոսքի, խաղաղ հավաքներ անցկացնելու ու հասարակական աշխատանքներին մասնակցելու մարդկանց իրավունքը՛՛, ասել է նա։