Մատչելի հղումներ

Չինացի պաշտոնյան ժամանելու է Վաշինգտոն՝ նախապատրաստելու համար կողմերի միջեւ բարձր մակարդակի հանդիպումը


Չինաստանի կառավարությունը ներկայացնող մի պաշտոնյա շուտով կժամանի Վաշինգտոն՝ նախապատրաստելու համար երկու երկրների միջեւ հաջորդ ամիս բարձր մակարդակով անցկացվելիք բանակցությունները։ Ըստ Չինաստանի պետական լրատվամիջոցների, երկրի ֆինանսների փոխնախարար Լիաո Մինը ԱՄՆ-ի մայրաքաղաք կժամանի չորեքշաբթի օրը՝ հանդիպելու համար Թրամփի վարչակազմի իր պաշտոնակցի ու նրա աշխատակազմի անդամների հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը կազմակերպելու են ավելի բարձր մակարդակի հանդիպումներ մինչեւ նախագահների մակարդակով հանդիպումը։

Հիշեցնենք, որ Թրամփն անցյալ ամիս հոկտեմբերի 1-ից մինչեւ նույն ամսվա 15-ը հետաձգեց Չինաստանից 25Օ միլիարդ դոլարի համարժեք ներկրումների սակագների կիրառումը, որպես ՝՝բարի կամքի դրսեւորում՛՛։ Դրանից հետո էր, որ չինական կողմը հանեց ԱՄՆ-ից ներկրվող սոյայի, խոզի մսի ու գյուղատնտեսական մի քանի այլ տեսակի ապրանքների վրա սահմանած սակագները։

XS
SM
MD
LG