Մատչելի հղումներ

Էրդողանը հանդիպում է ունեցել Պուտինի հետ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ: Երկուշաբթի օրն անցկացված հանդիպումը տեղի է ունենում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ միասին Սիրիայի հարցով եռակողմ բանակցություններից առաջ:

Երեք նախագահների մակարդակով անցկացվելիք հանդիպման ընթացքում քննարկվելու է Իդլիբի շրջանի խնդիրը, շրջան, որտեղ կուտակվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությունը տապալելու նպատակ ունեցող ապստամբ ուժերի վերջին խմբաքանակը:

Մոսկվայի ու Թեհրանի հետ միասին երկու տարի առաջ կնքված համաձայնագրով Թուրքիան ռազմական տասներկու հսկիչ կետեր է հաստատել Սիրիայի հյուսիսարեւմտյան հատվածում, որի նպատակը Ասադին հավատարիմ ու ապստամբ ուժերի միջեւ մարտերը կասեցնելն է: Թուրքական ռազմական անցակետերը սակայն վերջին ժամանակներս հայտնվել են հակառակ կողմերի հարձակումների ներքո այս շրջանում սկսված մարտերի արդյունքում:

Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի նախագահները եկող հանդիպման ընթացքում փորձելու են Սիրիայի հյուսիսարեւմուտքում ապահովել հարատեւ զինադադար, երբ Սիրիայի կառավարական ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողությունները սպառնում են տարածաշրջանային նոր անհանգստություններով ու կարող են դառնալ դեպի Թուրքիա փախստականների նոր հոսքի պատճառ:

Գագաթաժողովից հետո երեք նախագահները պատրաստվում են հանդես գալ համատեղ մամուլի ասուլիսով:

XS
SM
MD
LG