Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն նոր հանդիպու՞մ


ԱՄՆ նախագահը չի բացառել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ չորրորդ իր հանդիպումը: Վերլուծաբանները քննարկում են հետագա բանակցությունների հնարավոր ընթացքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է նոր հանդիպում ունենա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ մինչև այս տարվա վերջը:

Հյուսիսային Կորեան արդեն առաջարկել է աշխատանքային խմբերի մակարդակով հանդիպումներ անցկացնել ընթացիկ ամսում ՝ փորձելով աշխուժություն մտցնել բանակցային գործընթացում: Վերլուծաբանների կարծիքով կոշտ քաղաքականության կողմնակից Ջոն Բոլթոնի հեռացումը կարող է նպաստել դրան:

Ջոն Բոլթոնը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցում կոշտ քաղաքականության կողմնակից էր, ով առաջնոդրվում էր այսպես կոչված «լիբիական մոդելով»: Սակայն, ինչպես հայտնի է Լիբիայի առաջնորդ Քադաֆին միջուկային զենքի հրաժարումից հետո սպանվեց ԱՄՆ աջակցությունը վայելող զինյալների կողմից: Այս փաստն ըստ նախագահ Թրամփի, ամենալավ օրինակը չէ:

Վերլուծաբանները համակարծիք են , որ այն վերջաբանը, որին արժանացավ Քադաֆին, անհնարին է դարձնում լիբիական մոդելի առաջարկումը Հյուսիսային Կոերային:

Վերջինս իր հերթին շարունակում է սադրիչ գործողություններով լարել իրավիճակը: Այս շաբաթ Փհենյանը փոքր հեռահարության հրթիռների նոր փորձարկումներ անցկացրեց:

Եթե երկու կողմերի միջև հանդիպումների արդյուքում գրանցվի առաջընթաց, ապա հաջորդ քայլը միջուկային ոլորտի մասնագիտական խմբերի հանդիպումներն են, որոնք ավելի առարկայական կդարձնեն ապամիջուկայնացման հարցերի քննարկումները:

Facebook Forum

XS
SM
MD
LG